ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարժական կապի հիմնական նոր կայան է տեղադրել Դահնակ լեռան վրա՝ բջջային կապ ու ինտերնետ հասանելիություն ապահովելով Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի շուրջ 80 տոկոս տարածքում: Նախագիծն իրականացվել է Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի (FPWC) հետ գործակցության արդյունքում:
Հիմնական կայանը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ դարձնել արագ արձագանքումն արտակարգ իրավիճակների, մասնավորապես՝ հրդեհների դեպքում, ինչպես նաև տեղադրել նոր սերնդի IP և GPS տեսախցիկներ՝ տարածքի առցանց մշտադիտարկման նպատակով: Մշտադիտարկումը թույլ կտա հետևել կենդանատեսակների շարժին, ինչպես նաև կծառայի նրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքագրմանը՝ նպաստելով արգելոցում իրականացվող գիտական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
Իրական ժամանակում տեղեկություններ փոխանցելուց բացի, հիմնական կայանը նաև հնարավորություն կընձեռի անտառապահներին օգտվելու բջջային կապից, ինչը չափազանց կարևոր է այս բարձր լեռնային գոտում:
Ծովի մակարդակից ավելի քան 2500 մ բարձրության վրա գտնվող հիմնական կայանը սնուցվում է բացառապես արևային էներգիայով: Տեղանքի ռելիեֆի բարդության ու էլեկտրամատակարարման համակարգից հեռու գտնվելու պատճառով՝ էլեկտրաէներգիայի ավանդական աղբյուրից էլեկտրական գծերի կառուցումը կլիներ բարդ ու ոչ արդյունավետ: Առհասարակ՝ նման բարձր լեռնային գոտիներում առավել դժվար է շինարարական աշխատանքներ իրականացնելը: Անգամ ամենագնաց մեքենաները դժվարությամբ են հաղթահարում լեռնային ճանապարհը:
Դահնակի լեռները հարմար են արևային էներգիա ստանալու համար: Կայանը սնուցող արևային վահանակները հնարավորություն կտան ստանալ միջինում 3 Կվտ/Ժ էներգիա: Վահանակների հետ մեկտեղ նաև տեղադրված են կուտակիչ մարտկոցներ, որոնք ապահովելու են բջջային կայանի անխափան էլեկտրասնուցումը գիշերային ժամերին: Այնուամենայնիվ, իբրև պահեստային տարբերակ՝ երկարատև ամպամածության կամ առատ տեղումների դեպքում բջջային կապի ու ինտերնետի անխափան մատակարարումն ապահովելու նպատակով, անհրաժեշտության դեպքում նաև ավտոմատ կերպով կգործարկվի դիզելային գեներատոր:
Դահնակի բարձունքի վրա կառուցված բջջային հիմնական նոր կայանի մասին առաջինը տեղեկացել են Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերը, որոնք հետևում են ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջին (https://www.facebook.com/MTSArmenia/): Լեռներում տեղադրված հիմնական կայանն ու շրջակա բնությունն ուղիղ եթերի միջոցով նրանց ներկայացրել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ Facebook Live («Ֆեյսբուք լայվ») համակարգի միջոցով. «Դահնակի այս դժվարամատչելի բարձունքի վրա արևային էներգիայով սնուցվող հիմնական կայանի կառուցումը մի քանի նպատակ է հետապնդում: Հնարավորություն է ստեղծվում լայն շառավիղով ապահովել ձայնային ծառայություններ և ինտերնետ հասանելիություն, ինչը չափազանց կարևոր է անտառապահների միջև արդյունավետ կապի ապահովման և մշտադիտարկման սարքերի միջոցով տեղեկատվության առցանց փոխանակման համար: Վերականգնվող էներգիայի օգտագործումը կայանների շահագործման ոլորտում, ու նաև՝ ընկերության ծրագրերի շահառուների կողմից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի կարևոր առաքելություններից մեկն է: Չբնակեցված, դժվարամատչելի լեռնային գոտիներում հիմնական կայանների տեղադրումն ունի բացառապես բնության պահպանման գործում բնապահպաններին ու նաև էկոտուրիզմին աջակցելու նպատակ, և պայմանավորված չէ ներդրումների վերադարձելիության գործոնով», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Կայանի գործարկումը մի քանի խնդիր է լուծում, որոնցից ամենակարևորը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Դահնակ լեռան և հարակից հատվածներում վայրի կենդանիների ավելի արդյունավետ մոնիտորինգի իրականացման հնարավորությունն է։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի շուրջ 80 տոկոս տարածքում էլ արտակարգ իրավիճակների՝ հրդեհների դեպքում կերաշխավորի արագ արձագանքում։ Տարածքում ինտերնետ և բջջային կապի հասանելիությունն էապես կօգնի գործարկել կենդանատեսակների տվյալների հավաքագրման արբանյակային և GPS նորագույն սարքեր։ Կայանի բնապահպանական բաղադրիչը՝ արևային վահանակները, բնապահպանական մշակույթի և մտածելակերպի տարածման կարևոր խթան են, որ FPWC-ին դրել է իր առաջ հիմնադրման օրվանից։ Արևային վահանակների տրամադրումը FPWC հիմնադրամի կողմից բնապահպանական խնդիրներին միասնական լուծում տալու հասարակական կառույց-մասնավոր կառույց գործակցության հաջողված նախադեպ է»,- ասել է FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը գտնվում է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի շրջակայքում և ընդգրկում է շուրջ 2000 հա տարածք` ձգվելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սահմանի երկայնքով: Այն ապահովում է կենդանատեսակների համար միգրացիոն միջանցք` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար ծառայելով որպես բուֆերային գոտի, ուր մեծապես ավելացել է մի շարք կենդանատեսակների, մասնավորապես՝ Բեզոարյան այծերի գլխաքանակը:
Դահնակում տեղադրված հիմնական կայանն այս տարածքում տեղադրված առաջին կայանը չէ: Դեռևս 2014թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը կայան էր տեղադրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարակից բարձրադիր վայրերից մեկում, ինչի շնորհիվ կենսաբազմազանության ապաստարանի տարածքում և հարակից գոտիներում մինչ օրս գործում է լայնաշերտ ինտերնետ և բջջային կապ: Ապաստարանում արդեն իսկ գործում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ ձեռք բերված՝ SIM-քարտի հնարավորություն ունեցող թվային տեսախցիկներ՝ առցանց կապ ապահովելով Ուրցաձորի էկոկրթական կենտրոնի հետ:
21:02
20:18
19:25
19:09
17:38
17:21
17:03
15:35
15:21
15:03
14:46
14:16
14:03
13:44
13:04
12:33
12:16
11:49
11:24
11:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16