«ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը, որը առավել հայտնի է «Ջերմուկ-Գրուպ»-ի Աշոտ անվանումով (գործարանը պատկանում է Արսենյանին), Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ պատգամավորը նախորդ տարի 5 միլիոն դրամով վաճառել է իր Toyota Camry 2.4 ավտոմեքենան եւ 12 միլիոն դրամով գնել է Mercedes-Benz E250 D տեսակի ավտոմեքենա, իսկ 20 միլիոն դրամով գնել է մի ընկերությունում բաժնետոմս, որի անունը նշված չի հայտարարագրում:
Պատգամավորը նախորդ տարի հանձնել է 4.6 միլիարդ, 71 միլիոն, 280 միլիոն եւ 102 հազար դրամ փոխառություն, իսկ իրեն վերադարձրել են 1 միլիարդ, 184 միլիոն, 5.3 միլիոն, 4 միլիոն եւ 102 հազար դրամ փոխառություն:
Նրա դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 1.2 միլիարդ դրամ եւ 16 միլիոն ԱՄՆ դոլար, որոնք տարվա վերջում դարձել են 100 միլիոն դրամ եւ 4 միլիոն դոլար:
Աշոտ Արսենյանի եկամուտները 2015 թվականին գոյացել են աշխատավարձից, շահաբժնից, գույքի օտարումից եւ տված փոխառություններից ստացած տոկոսներից: Շահաբաժնից նա ստացել է 44.8 միլիոն դրամ, աշխատավարձից՝ 6.8 միլիոն դրամ:
Պատգամավորի նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ նա ունի արտադրական նշանակության 1 շինություն, 2 հողամաս, 2 բնակարան եւ 1 առանձնատուն: Ինչպես նաեւ 4 ընկերությունում բաժնեմաս (58 հազար, 50 հազար, 540 միլիոն դրամ եւ 50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ):
Աշոտ Արսենյանի կինը՝ Գայանե Մկրտչյանը, իր հայտարարագրում նշել է, որ ունի 300 հազար ԱՄՆ դոլար եւ 400 միլիոն դրամ, իսկ եկամուտ է ստացել շահաբաժնից, որը կազմել է 433 միլիոն դրամ: Այս ընտանիքի զավակն էլ՝ Վահագն Արսենյանն իր դրամական միջոցներ չի հայտարարագրել, պարզապես նշել է, թե որքան եկամուտ է ստացել եւ որքան փոխառություն է հանձնել եւ ստացել նախորդ տարի»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
13:09 08.11.25
14:03 08.11.25
10:44 08.11.25
11:22 08.11.25
13:34 08.11.25
14:35 08.11.25
10:02 08.11.25
09:33 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01