Վարդանյանն ավտոմոբիլաշինական ընկերության տնօրենների խորհուրդը ղեկավարում է 2016 թվականից։
Sollers ռուսական ավտոմոբիլաշինական ընկերության տնօրենների խորհուրդը նախագահ վերընտրեց գործարար Ռուբեն Վարդանյանին։ Այդ են վկայում ընկերության փաստաթղթերը։
«Ընտրել Ռուբեն Կառլենի Վարդանյանին որպես կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ», — նշվում է փաստաթղթերում։
Մայիսին Sollers ընկերության բաժնետերերը վերընտրել էին տնօրենների խորհրդի նախկին կազմին։
Վարդանյանը Sollers-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից։ 2012-ից 2015 թվականների ընթացքում նա աշխատել է «Սբերբանկ ԿԻԲ» ՓԲԸ կառավարող տնօրեն, մինչ այդ գլխավորել է «Տրոյկա դիալոգ» խումբը։ Բացի այդ, 2014 թվականից նա «Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ» ՍՊԸ-ի նախագահն է։
Sollers ընկերության կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ Վարդանյանը 2012 թվականից մինչ այժմ Սբերբանկի նախագահի խորհրդականն է, սակայն Վարդանյանի ներկայացուցիչը պարզաբանել է ՌԻԱ Նովոստիին, որ նա զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 2015 թվականը, իսկ հիմա նա հասարակական ներդրող է ու գործարար։
Գործարարը IDeA բարեգործական հիմնադրամի համահիմնադիրն է։ Հիմնադրամի գործունեությունն ուղղված է Հայաստանի երկարաժամկետ նախագծերի աջակցությանը։ Հայրենիքում Վարդանյանը լայնորեն հայտնի է դարձել 2008թ-ին «Տաթևի վերածնունդ» նախագծի շնորհիվ։ Հենց այդ նախագծի շրջանում էլ իրականացվել է «ՏաԹևեր» ճոպանուղու շինարարությունը։
16:29
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03