Նախարարը բավարար է գնահատում ՀԷՑ–ի աշխատանքը։
Կառավարությունը չի քննարկում Հայաստանի էլեկտրական ցանցերը «Տաշիր» ընկերությունից վերցնելու հարցը։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Նախարարը չնշեց նաև, թե գոհ է արդյոք կառավարությունը ՀԷՑ-ի աշխատանքից։
«ՀԷՑ-ի կառավարման աշխատանքներից գոհ լինելու վերաբերյալ կարծիք ես այս պահին չպետք է ունենամ, որովհետև այն կլինի շատ սուբյեկտիվ և կողմնակալ: Ինձ թվում է` ՀԷՑ-ի աշխատանքներից գոհ կամ դժգոհ լինելու վերաբերյալ կարծիք պետք է արտահայտի բնակչությունը»,- ասաց նա:
Այդուհանդերձ, Արթուր Գրիգորյանը նշեց, որ ՀԷՑ-ի մատուցած ծառայությունների որակը բավարար է:
Հայաստանի էլեկտրական ցանցերի կառավարումը «Տաշիր» ընկերությունների խմբի կառավարմանն է հանձնվել 2015թ. հոկտեմբերից։ «Տաշիր» ընկերության սեփականատերը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն է։
Այսօր «Տաշիրը» ՀԷՑ բաժնետոմսերի 100 տոկոս բաժնետերն է։
ՀԷՑ-ի կառավարումը «Տաշիր» ընկերությունների խմբի կառավարմանը հանձնելու որոշում կայացվեց, երբ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցերի արդյունքում «Ինտեր ՌԱՕ» ռուսական ընկերությունը վաճառեց ՀԷՑ-ի բաժնետոմսերն ու հրաժարվեց դրա կառավարումից:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44