Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով բողոքի ակցիային մասնակից քաղաքացիները տեղյակ են Կաթողիկոսի՝ այսօրվա բողոքի ակցիան չանցկացնելու հորդորի մասին, սակայն Tert.am-ի հետ զրույցում նշեցին, որ Վեհափառի հորդորին ականջալուր չեն եղել, որովհետև նա երբևէ իրենց չի լսել։
Ըստ քաղաքացիների՝ Կաթողիկոսը վտանգել է եկեղեցու նկատմամբ հավատքը, նախկինում երբեք որևէ հավատացյալի չի ընդունել, սակայն վերջերս ընդունարանի դռները բաց են։
Կաթողիկոսի հրաժարականի պահանջը նախաձեռնողներից Կարեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կաթողիկոսը ո՛չ «Մարտի 1-ին», ո՛չ Ապրիլյան պատերազմի ժամանակ և ո՛չ որևէ առիթով չի կանգնել իշխանության ու ժողովրդի՝ ցուցարարների մեջտեղում և չի ասել, որ ինքը միաբանության երաշխավորն է։
Բացի դրանից, Կարեն Պետրոսյանն ասաց, որ արդարության իր լիազորությունը ևս Կաթողիկոսը չի իրականացրել։
Նրա խոսքով՝ Կաթողիկոսի հարազատ Ոսկեհատ գյուղից բոլորը եկեղեցականներ են, պաշտոններ ունեն, բացի դրանից, Մայր Աթոռում բազմաթիվ չարաշահումներ կան։
Tert.am-ի հարցին, թե ինչու են հենց հիմա պահանջում Կաթողիկոսի հրաժարականը, կամ եթե տեղյակ են չարաշահումներից, այդ մասին հայտնե՞լ են իրավապահներին, Կարեն Պետրոսյանն ասաց.
«Երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել, իսկ չարաշահումների մասին առաջիկայում կհայտնենք իրավապահներին»։
------------------------------
Էջմիածնում մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ մի քանի հոգևորական, պահանջում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։
Նրանք մինչ այս բողոքի մի քանի ակցիաներ են անցկացրել նույն պահանջով։
Նշենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգն Բ-ն նախօրեին ուղերձ էր հղել, որում նաև անդրադարձ էր կատարել իր դեմ անցկացվող բողոքի ակցիաներին:
Նա, դիմելով հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին, հորդորել էր բողոքի ակցիա չանել հունիսի 30-ին:
Կաթողիկոսը նշել էր, որ սադրիչ գործողությունները կարող են վտանգել եկեղեցու բարի համբավը։
Վեհափառի կարծիքով՝ այժմ լարված ու հուզական վիճակ է, պետք է զերծ մնալ անցանկալի երևույթներից. «Հայրապետի հորդորն ու խնդրանքն է, որպեսզի եկեղեցու մեր սպասավորներն՝ իրենց հավատացյալներով, վերապահ գտնվեն և զերծ մնան իրենց նախատեսած ծրագրի իրականացումից: Մեր հորդորն է, որ այդ նվիրական օրը, երբ եկեղեցին տոնում է 12 առաքյալների տոնը, մեր ժողովրդի զավակներն անցկացնեն հավատքով»,- ասել էր Գարեգին Բ-ն:
16:29
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03