Անկախ փորձագետի համոզմամբ` էլեկտրաէներգիայի սակագինը պետք է նվազի ոչ միայ անապահով խավի համար։
Հայաստանում գործող էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է նվազեցնել առնվազն 4-5 դրամով։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց էներգետիկ ոլորտի անկախ փորձագետ Էդվարդ Արզումանյանը։ Նա հայտնեց, որ 1.5 տարի համագործակցում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ և պարբերաբար մատնացույց է անում ոլորտում առկա խնդիրները, բայց անօգուտ:
«Անընդհատ վիճել եմ, ապացուցել եմ, որ տեղ կա, մատով ցույց եմ տվել, թե ինչպես կարելի է անել, որ էլեկտրաէներգիայի արտադրությունը, տեղափոխումը, բաշխումը, սպառողներին մատակարարելը լինի հուսալի և շահավետ», — ասաց նա:
Փորձագետի խոսքով` սակագնի հաշվարկի մեթոդիկայում կան վիճահարույց հարցեր, որոնցից հրաժարվելու դեպքում հնարավոր կլինի նվազեցնել սակագինը։ Դրանցից են նաև համակարգում առկա չարդարացված կորուստները։
«2016թ-ին կորուստները ՀԷՑ-ում կազմել են 13%, 2018թ-ի առաջին եռամսյակի հաշվետվության մեջ նշված է 8.2%, այսինքն` շուրջ 5%-ով նվազել է։ Իրենց աշխատանքը ցույց տվեց, որ իսկապես տեղ կա կրճատելու, բայց այդ կրճատումը չբերեց սակագնի նվազեցման, որովհետև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նրանց ասել է` լավ, գնացեք, մինչև 2022թ-ը աշխատեք, կորուստները կրճատեք, ինչքան շահույթ ստացվի, ձերն է»,- ասաց Արզումանյանը։
Փորձագետի խոսքով, անապահով խավերի համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու մասին ՀԷՑ-ի հայտարարությունն ամբողջությամբ տեղավորվում է այս տրամաբանության մեջ։ «Կորուստների նվազեցումից ստացվող լրացուցիչ շահույթը նա ստիպված ամբողջը գրպանը չի դնելու, այլ ծախսելու է սակագնի նվազեցման համար»,- ասաց նա։
Հայաստանում էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժամի ցերեկային սակագինն այսօր 44.98 դրամ է, գիշերայինը` 34.98 դրամ։
2018թ-ի հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների համար ՀԷՑ-ը ցերեկային սակագին է սահմանել 40, գիշերային սակագին` 30 դրամ:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44