Չինացի երկու թմրավաճառ դպրոցականների ներկայությամբ մահապատժի են ենթարկվել։ Նրանց դատավճիռը հրապարկվել է Հայկոու հրապարակում և ի կատար ածվել, գրում է The Sun պարբերականը։
Դրան հարյուրավոր մարդիկ են հետևել, այդ թվում՝ բազմաթիվ դպրոցականներ։
39-ամյա Կայ Լիցյունը մեղավոր է ճանաչվել մետաֆետամին վաճառելու մեջ։ Իսկ 36-ամյա Հուան Չենջին մետաֆետամինի վաճառքի և շրջանառության մեջ է մեղավոր ճանաչվել։
Երկու թմրավաճառներն էլ գնդակահարության են դատապարտվել։