Հայաստանի չորս քաղաքներում՝ Երևանում, Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում օդում փոշու պարունակությունը թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է սահմանված նորման: Այդ տվյալները ստացվել են ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման արդյունքում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, մայիսին Երևանում փոշու խտությունը թույլատրելի սահմանը գերազանցել է 1.1 անգամ, Վանաձորում՝ 2.1 անգամ, Ալավերդիում՝ 2.3 անգամ, Հրազդանում՝ 1.1 անգամ:
Նշված ժամանակահատվածում ծծմբի երկօքսիդն էլ Վանաձորում թույլատրելի նորման գերազանցել է 1.7 անգամ, Ալավերդիում` 2.3 անգամ:
Մյուս բոլոր բնակավայրերում փոշին, ծծմբի երկօքսիդը, ազոտի երկօքսիդը, ածխածնի մոնօքսիդը եղել են նորմայի սահմաններում:
Նշենք, որ ըստ ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության, մայիս ամսին ՀՀ բնակավայրերի օդային ավազանի որակի շուրջօրյա ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման միջոցառումներ են իրականացվել 14 ստացիոնար դիտակայաններում: Մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունները որոշելու համար շուրջօրյա ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 1 289 փորձանմուշ, պասիվ նմուշառման 197 դիտակետից՝ օդի 1 395 փորձանմուշ: Երևան և Ալավերդի քաղաքների ավտոմատ դիտակայանների միջոցով կատարվել է օդի, համապատասխանաբար՝ 10 955 և 7 408 դիտարկում:
Բացի այդ, մայիսին մակերևութային ջրերի որակի մշտադիտարկում կատարվել է հանրապետության 32 գետերից 11-ում, ինչպես նաև Արփի լճի, Ախուրյանի, Ապարանի, Երևանյան լճի և Ազատի ջրամբարներում: Վերցված փորձանմուշներում որոշվել է 45-ական ցուցանիշ:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44