Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքի շուրջ ստեղծված իրավիճակին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչպես նախկինում, հիմա էլ լուծման տարբերակը մեկն է՝ մեր հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա, և մենք փաստերի հավաքագրման ճանապարհին ահագին առաջ ենք գնացել և վերջնական եզրակացություն կլինի»,-ասաց վարչապետը:
Հարց հնչեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը կարող է դատական կարգով լուծել խնդիրը, քանի որ ունենում է նաև ֆինանսական կորուստ, Փաշինյանն արձագանքեց, որ դա յուրաքանչյուրի որոշելիքն է:
Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը շուրջ 10 օր փակ են պահում բողոքի ակցիայի մասնակիցները: Նրանք պահանջում են դադարեցնել հանքի շահագործումը, քանի որ գտնում են, որ դրա շահագործումը վտանգավոր է մարդկանց կյանքի և առողջության համար:
«Լիդիան Արմենիա» ընկերությունը, սակայն, նշում է, որ բոլոր ռիսկերը նվազագույնի են հասցվել: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի՝ բողոքի ակցիաների պատճառով ընկերությունն օրական 500 հազար դոլարի վնաս է կրում: Շրջակա համայնքների 500 աշխատողները զրկվում են ապրուստի հիմնական միջոցից, և կրքերը բորբոքվում են: Ընկերությունը դիմել է կառավարություն և բոլոր պատկան մարմիններին և սպասում է կոնկրետ գործողությունների:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01