ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 22-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախին և Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը և Գագիկ Մելիքյանը, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է չեխական պատվիրակության մասնակցությունը Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին և «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովին:
Նա հույս է հայտնել, որ շուտով Չեխիայի խորհրդարանը կընդունի և կդատապարտի Հայոց ցեղասպանությունը, քանի որ դատապարտումը կանխարգելման լավագույն ձևն է: Էդուարդ Շարմազանովն այս համատեքստում նշել է, որ Թուրքիան ոչ միայն չի ճանաչում Ցեղասպանությունը, այլև միակ երկիրն է, որ շրջափակման մեջ պահելով Հայաստանը՝ խրախուսում է Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:
Ապրիլի առաջին օրերին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի զոհն են դարձել ծերունիներ, սպանվել է երեխա, ԴԱԻՇ-ին բնորոշ ձեռագրով գլխատվել են զինվորներ: Ակնհայտ է, որ 100 տարվա ընթացքում կովկասյան թուրքերը ոչինչ չեն սովորել, սակայն ոչինչ չեն մոռացել:
Էդուարդ Շարմազանովն իր խոսքում նշել է, որ քանի դեռ քաղաքակիրթ մարդկությունը չի դատապարտել Ցեղասպանությունը, այսպիսի հանցագործությունները պիտի կրկնվեն: ՀՀ ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ եկել է ժամանակը, երբ Եվրոպան պիտի հստակ ասի իր խոսքը՝ ընտրություն կատարելով գաղափարականի և նյութականի միջև: Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ հաղթում է նա, ով մարտնչում է անկախության և իր հայրենիքի ազատության համար: Իսկ արցախցիները ծնվել են ազատ և անկախ ապրելու համար:
Չեխ գործընկերների խնդրանքով անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ հրադադարի պայմաններում անգամ կան նոր զոհեր:
Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Չեխիան և Հայաստանը պատմական նույն փորձառությունն ունեն. ֆաշիստների կողմից Չեխիայում իրականացված սպանդն այլ կերպ, քան ցեղասպանություն չես անվանի: Զդենեկ Շկրոմախի խոսքով՝ խնդիրը մոտեցման մեջ է, և Չեխիան՝ որպես ԵՄ անդամ պետություն, պետք է իր մոտեցումն ունենա: Ինչքան էլ որ դժվար է գտնել մոտեցումը, պարզ է, որ խոսքը Ցեղասպանության մասին է:
Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկն իր խոսքում նշել է, որ հետևում է Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձություններին և ցավում է թե՛ զոհված զինվորականների, թե՛ խաղաղ բնակիչների համար: Նա նշել է, որ տեսել է զոհերի և այն զենքերի լուսանկարները, որոնք կիրառվել են այդ օրերին: Յան Բարտոշեկը վերհաստատել է, որ Չեխիան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է:
Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահի խոսքով՝ իրադարձության վերաբերյալ ճիշտ բառը չօգտագործելիս իրավիճակը կրկնվում է բացասական առումով: Ըստ Յան Բարտոշեկի՝ այն, ինչ կատարվել է Հայաստանի և Թուրքիայի միջև մեկ դար առաջ, չի անվանվել ճիշտ բառով, սակայն քիչ չեն այն երկրները, որոնք ընդունել և դատապարտել են Ցեղասպանությունը: Նրա խոսքով՝ գուցե եկել է ժամանակը, որ Չեխիան ունենա իր հստակ դիրքորոշումն այդ հարցում:
Հանդիպման ավարտից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ Չեխիայի խորհրդարանի երկու պալատների փոխնախագահներն այցելել են Եռաբլուր պանթեոն:
 
                                        11:59
                                        10:36
                                        10:15
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:46
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45