Երկուշաբթի ուշ երեկոյան աշխատանքային այցով Ադրբեջան է ժամանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Օդանավակայանից նա անմիջապես ուղղվել է Ադրբեջանի նախագահի նստավայր, որտեղ կայացել է նրա հանդիպումն Իլհամ Ալիևի հետ: Այցի և անցկացված բանակցությունների մանրամասները կհայտարարվեն այսօր Սերգեյ Լավրովի և նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Այդ մասին «Նեզավիսիմայա գազետա»-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը:
Այցի նախօրեին ՌԴ ԱԳՆ տեղեկատվության բաժինը հայտնել է, որ Մոսկվան «առաջիկա բանակցությունները դիտարկում է ռուս-ադրբեջանական քաղաքական երկխոսության զարգացման շարունակության կոնտեքստում»: Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է, որ «Բաքվում կկայանա նաև Ղարաբաղյան հակամարտության խնդրի վերաբերյալ կարծիքների փոխանակում՝ որպես Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած վերջին հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացում»:
Ինչպես նշում է լրատվամիջոցը, տեղի քաղաքագետները նշում են, որ Բաքու Լավրովի ներկայիս այցը հարկավոր է դիտարկել նաև որպես Ադրբեջան առաջիկա շաբաթներին սպասվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի նախապատրաստություն:
Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինի խոսքով՝ «Ռուսաստանի առաջնորդն ամեն տարի ժամանում է Ադրբեջան, և այս տարի նա իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ քննարկման շատ թեմաներ ունի»:
«Շատ հարցեր են կուտակվել, որոնք պետք է քննարկեն մեր երկրների նախագահները: Պուտինը դատարկ ձեռքերով չի գալիս: Կվերլուծվի, թե ինչ է արվել և ինչ դեռ պետք է արվի: Նոր հրահանգներ կտրվեն: Այդ պատճառով Ռուսաստանի նախագահի այցը կկրի ոչ թե ցուցադրական, այլ աշխատանքային բնույթ: Այս այցը, ինչպես և նախագահների այլ հանդիպումները, կնպաստեն ռուս-ադրբեջանական հարաբերություններին»,- ասել է Դորոխինն ԱՆՍ հեռուստաալիքին տված հարցազրույցում:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55