Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ հունիսի 28-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ «Թումո-Փարիզ» կենտրոնի հանրային պաշտոնական ներկայացումը՝ քաղաքապետ Անն Հիդալգոյի և «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի-Լու Փափազյանի ներկայությամբ: Արարողության ժամանակ հայտարարվեց, որ «Թումո-Փարիզ»-ն իր աշխատանքները կսկսի սեպտեմբերի 25-էն՝ Forum des Images կենտրոնում, Փարիզի Les Halles շրջանի կենտրոնական հատվածում:
«Թումո-Փարիզ»-ը «Թումո» ստեղծարար արհեստագիտությունների կենտրոնի միջազգային առաջին կենտրոնն է: Այն անվճար կրթություն կապահովի 12-ից 18 տարեկան շուրջ 1500 պատանու: Կենտրոնում ուսանողները հնարավորություն կունենան ուսումնասիրելու բազմաթիվ ոլորտներ, ի շարս որոնց՝ ֆիլմերի ստեղծում, ծրագրավորում, կենդանապատում, գրաֆիկական դիզայն, խաղերի ստեղծում, եռաչափ ձևավորում, նկարչություն և երաժշտություն: «Թումո-Փարիզ»-ը գտնվում է Ֆրանսիայի ամենամեծ կենտրոնական կայարանին կից, և ըստ քաղաքապետ Անն Հիդալգոյի` «Թումո»-ն պիտի դառնա երիտասարդության հաղորդակցության խաչմերուկ, որտեղ նրանք ոչ միայն կկարողանան ձեռք բերել նոր հմտություններ, այլև կկարողանան իրագործել իրենց ամենաստեղծագործ գաղափարներն ու թվային փորձարկումները:
Կենտրոնի բացման գաղափարը ծնվեց 2016-ին, երբ Թումո-Երևան իր այցի ժամանակ, գաղափարով սքանչացած, Անն Հիդալգոն կենտրոնի պատասխանատու Մարի-Լու Փափազյանի հետ համաձայնեց Փարիզում ևս նման կենտրոն բացել: Աշխատանքային բազմաթիվ այցերից հետո ծրագիրը համապատասխանեցվեց ֆրանսիականին, և այսօր բոլոր հարմարությունները ապահովելուց հետո «Թումո-Փարիզ»-ը արդեն գրեթե պատրաստ է բացման: Հուլիսի 3-ին փարիզյան կենտրոնին վերջերս միացած աշխատակիցները Ֆրանսիայից կժամանեն Թումո-Երևան` սկսելու վերապատրաստման աշխատանքները։
««Թումո-Փարիզ»-ի բացումը մեզ համար շատ կարևոր իրադարձություն է,- ասել է Մարի-Լու Փափազյանը:- Այս քայլով սկսվում է մեր միջազգային տարածումը, որը թույլ կտա «Թումո»-ի կրթական նոր մեթոդները հասանելի դարձնել միջազգային հանրությանը՝ միևնույն ժամանակ ապահովելով Հայաստանում 25 «Թումո» կենտրոններ բացելու համար անհրաժեշտ նյութական և մարդկային ներուժը»։
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01