«Չեմ կարծում, որ ներկա քաղաքական իրավիճակում և Թուրքիայում նախընտրական հռետորաբանությունից հետո կարելի է որևիցե զարգացում ակնկալել հայ-թուրքական հարաբերություններում»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք Հայաստանը կշնորհավորի ընտրություններում հաղթանակած Էրդողանին, բանախոսը հիշեցրեց, որ մինչև 2014 թվականը Հայաստանը և Թուրքիան ազգային տոների կապակցությամբ ֆորմալ առումով շնորհավորական ուղերձներ էին փոխանակում, բայց Էրդողանի՝ այդ երկրի նախագահ դառնալուց հետո այդ պրակտիկան դադարեցվել է:
Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը՝ մասնավորապես վերջին օրերին Նախիջևանի հետ սահմանում Ադրբեջանի սադրիչ գործողություններին՝ Բալայանը շեշտեց, որ Հայաստանի արտասահմանյան գործընկերները բավականին օպերատիվ կերպով տեղեկացվել են:
Ինչ վերաբերում է շրջանառվող տեսակետին՝ ճիշտ չի՞ լինի, եթե Հայաստանը խնդրի ՀԱՊԿ զորամիավորումներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին, ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանեց.
«Ես չեմ կարծում, որ Հայաստանի զինված ուժերն աջակցության կարիք ունեն Նախիջևանյան հատվածում լիակատար վերահսկողությունը պահպանելու հարցում, և մենք կարիք ունենք այլ երկրի զորամիավորում տեղակայել այդ հատվածում: Մեր սահմանների պաշտպանության հանձնառությունը դրված է ՀՀ զինված ուժերի վրա: Վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին, որ մենք վստահությամբ և բավականին արդյունավետ կերպով դա իրականացնում ենք»։
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01