Եթե Մոսկվայի էլիտայի որոշ ներկայացուցիչներ Հայաստանում կամ Ադրբեջանում ինչ-ինչ հայտարարություններ են անում, ապա դա դեռևս չի նշանակում, թե այն Մոսկվայի պաշտոնական կուրսն է. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևի հայտարարությանը, թե հայերը պիտի հանձնեն «Ղարաբաղը և օկուպացված 7 շրջանները»։ Նշենք, որ Դմիտրի Սավելևը և մի քանի ռուս հասարակական-քաղաքական գործիչներ այցելել են Լալե Թեփեի բարձունքի ադրբեջանական դիրքեր:
«Իրականում որպես փոքր պետություններ, երկուսին էլ կցված են այսպես ասած հայամետ, ադրբեջանամետ գործիչներ, որոնք ցանկալի հայտարարություններ են անում՝ դրանով ոգևորելով մի կողմին, կամ էլ հընթացս զայրացնելով մյուս կողմին»,-ասաց նա:
Սաֆարյանի խոսքով, այս ամենի ռիսկը կայանում է նրանում, որ Ադրբեջանը կարող է սխալ ըմբռնումներ ունենալ և դա գնահատել որպես Մոսկվայի կողմից թույլտվություն՝ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար: «Այդուամենայնիվ, հայկական կողմը պարտավոր է վերին աստիճանի հետևողական գտնվել, ցանկացած հայտարարություն, հատկապես եթե փորձագիտական շուրթերով չի արված, այլ ասենք Պետդումայի նախագահի հայտարարություններ է, կամ այս դեպքում Պետդումայի պատգամավորի հայտարարությունն է, պարզաբանումներ մտցնել որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր: Այսինքն՝ հայկական դիվանագիտությունը պետք է շատ ավելի մեծ ջանքեր գործադրի նման հայտարարությունները վերախմբագրել տալու համար»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ևս օրեր առաջ հայտարարել էր, որ Ադրբեջանը միշտ ճիշտ և կառուցողական դիրքորոշում է ունեցել:
Քաղաքագետի խոսքով՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության արձագանքը պետք է լինի հստակ և նման հայտարարությունները վերախմբագրելու պահանջներ դրվեն: «Նրանք պետք է բացատրություններ պահանջեն ՌԴ պետդումայի պատգամավորներից, թե ինչ գործոնների ճնշման տակ են նրանք անտեսում, որ ՌԴ-ն Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և որ նման դիրքորոշում հայտնել չեն կարող: Ուրեմն Մինսկի խմբից պետք է դուրս գան»,-ասաց նա:
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03