Մի խումբ բանտարկյալների հարազատներ այսօր բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության դիմաց՝ «պահանջում ենք համաներում» կարգախոսներով:
«Կալանավորների կյանքը շատ դաժան է»,-հավատացրեց բողոքի ակցիա անող կանանցից մեկը ու նկատեց, որ կալանավորները բերդերից դուրս են գալիս անատամ, հյուծված, տանջված:
«Ես այն կինն եմ, ով 10 տարի շարունակ ուտելիք է ուղարկել բերդերը, իմ կալանավորը խելոք ա, պատվոգիր ունի, իմ կալանավորն այն կալանավորն է, որ ես կազմակերպեցի, 2016 թվականին մենք օգնություն ուղարկեցինք ապրիլյան պատերազմին: Բոլորը՝ 5000 հոգի, պատրաստ էին գնալ»,-հայտարարեց կինը, ով, ինչպես ինքը ներկայացրեց, ցմահ կալանավորին պատահաբար հանդիպելուց հետո արտասվել է կալանավայրում:
Ցուցարարները պահանջում էին հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Պահանջում ենք, որ ինքը մեզ մոտիկանա, հենց անձամբ պարոն Փաշինյանը: Եթե անգամ վախենում են դուրս գալ, մենք մեջքով իրա թիկունքին ենք»,-հայտարարեց մի վրդովված կին:
Ոստիկաններն էլ տեղեկացրին, որ բողոքի ակցիա անողների խնդրանքը փոխանցված է կառավարություն, ինչին ի պատասխան՝ կանանցից մեկը նկատեց, որ պետք լինի՝ վարչապետի տուն էլ կգնան:
Մեկ այլ կին էլ նկատեց, որ «բերդերում այսօր ուրիշ բաներ են կատարվում», ու ավելացրեց, որ շատերը վախենում են բողոքի ակցիա անել՝ վախենալով, որ իրենց կալանավորներին գիշերով կվնասեն:
Քիչ անց նրանց մոտեցավ վարչապետի օգնական Հայկ Սարգսյանը, ով լսեց մարդկանց, ապա նրան մոտեցան «Ամուլասարի» հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները, հայտարարելով, որ հանքի շահագործման դեպքում Հայաստանը կվերանա: Ավելի կոնկրետ հայ ազգի այն ներկայացուցիչները, որոնք ապրում են Հայաստանում, մեռնելու են, մենք բոլորս մեռնելու ենք, եթե մեր կառավարությունն էլ ա այդ ջուրը խմելու, իրենք էլ են մեռնելու»,-ասաց գիտնականը:
Նամակն էլ, բոլոր ապացույցներով, դնենք Ձեր սեղանին»,-ասաց տղամարդը:
Հայկ Սարգսյանը խոստացավ նամակները՝ գիտնականների հեռախոսահամարներով, հանձնել: Երբ վերջինս հեռացավ, կալանավորների հարցերով հավաքվածներն սկսեցին վրդովված բղավել:
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03