Գազի ներտնային սպասարկման անվտանգության վերահսկողությունը պետք է գտնվի ԱԻՆ տիրույթում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ նշել է ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
ՀՀ ԱԻՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ փոխնախարար Ա. Նազարյանը զեկուցեց, որ շարունակվում են գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատված բերելու աշխատանքները: Այդ կապակցությամբ՝ նախարարը հանձնարարեց անել հնարավորը, որպեսզի գազի ներտնային սպասարկման անվտանգության վերահսկողությունը գտնվի ԱԻ համակարգի տիրույթում, ինչպես նաեւ՝ ներկայացնել առաջարկություններ՝ ձեռնարկություններում եւ ժամանցային վայրերում գազի մատակարարման հետ կապված հարցերը կարգավորելու ուղղությամբ:
ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Վ. Օհանյանն անդրադարձավ ԱԻ համակարգում ծառայություններ մատուցող ընկերությունների մենաշնորհային դիրքին, նշեց, որ կազմվել են համապատասխան արձանագրություններ եւ այս պահին դաշտը բաց է նոր համագործակցությունների համար:
Խորհրդակցության ավարտին նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց. Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությանը հանձնարարվեց մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը ավարտել դպրոցների սեյսմիկ վիճակի գնահատումը եւ ներկայացնել արդյունքները:
Նախարար Հ. Ռոստոմյանը նշեց, որ ՀՀ ԱԻ համակարգը թեւակոխում է պատասխանատու մի շրջան, որտեղ անհրաժեշտ է բոլոր օղակների զգոնությունն ու պատրաստականությունը: Նախարարը նշեց, որ անհրաժեշտ է վերանայել աշխատանքները, հաշվառել տեխնիկական եւ մարդկային բոլոր ռեսուրսները, լրացնել բացթողումները՝ արտակարգ իրավիճակներից խուսափելու եւ դրանց դիմակայելու նպատակով:
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03