Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը հետաձգվեց, ամբաստանյալ Մովսես Ազարյանը պաշտպան չունի:
Նիստի մեկնարկին քարտուղարը հայտնեց, որ գործով երկու պաշտպանները՝ Արա Զաքարյանն ու Անահիտ Հովհաննիսյանը, բացակայում են:
Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ քիչ առաջ տեղեկացվել է, որ Արա Զաքարյանը հայտնել է, որ իր պաշտպանյալի պաշտպանությունն այս նիստին կիրականացնեն գործով մյուս պաշտպանները, իսկ Անահիտ Հովհաննիսյանը հայտնել է, որ առողջական խնդիրներով պայմանավորված` չի կարող ներկայանալ նիստին, և հնարավոր է, որ այլևս չիրականացնի Մովսես Ազարյանի պաշտպանությունը:
Դատավորը ամբաստանյալին հարցրեց, թե երբ կունենա նոր պաշտպան, և արդյոք նրա պաշտպանությունն իրականացնելու է հանրային պաշտպանը, Մովսես Ազարյանն ասաց, որ հանրային պաշտպան չի լինելու, իսկ ծնողները զբաղվում են փաստաբան գտնելու հարցով:
Դատարանն ընդմիջում հայտարարեց և դատավորի տրամադրած հեռախոսով Ազարյանը զանգեց ծնողներին, որպեսզի պարզի, թե հաջորդ դատական նիստին, արդյոք փաստաբան կներկայանա դատարան:
Դատական նիստը վերսկսելուց հետո Ազարյանն ասաց, որ հաջորդ նիստին փաստաբան կներկայանա, ծնողները դիտարկում են նաև գործով պաշտպանների տարբերակը, որոնց հետ բանակցելուց հետո հնարավոր է նրանցից մեկն իրականացնի իր պաշտպանությունը:
Դատարանը նշեց, որ այս հարցին նախկինում ևս անդրադարձել են, ուստի պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի նիստերն այդ պատճառով այլևս չհետաձգվեն: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 9-ին:
Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության՝ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադի Բարսեղյանին:
Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայակից Արտուշ Սիմոնյանին:
tert.am
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03