Առողջապահության նախարարությունը կրթության և գիտության նախարարության ու Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համատեղ հայտարարում է այս տարվա նպատակային կլինիկական օրդինատուրայի ընդունելության գործընթացի սկիզբը: Առաջին անգամ կլինիկական օրդինատուրային հատկացվել է 50 տեղ` նախկին 35-ի փոխարեն (ընդունելությունը կսկսվի պետական ավարտական քննություններից անմիջապես հետո), տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Նպատակային կլինօրդինատուրային հատկացվող անվճար տեղերի ավելացումը մեծապես կարևորելով` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ բանակցում է գործընկերների հետ` այս ուղղությամբ կտրուկ փոփոխություններ կատարելու: Նպատակադրումը հստակ է` պետբյուջեի ֆինանսավորմամբ ուսանող կլինօրդինատորների աշխատանքը հետագայում պետք է բարելավի բժշկական կադրային ապահովումը գերազանցապես մարզերում: Նպատակային կլինիկական օրդինատորները մինչ ուսումնառության սկիզբը նախարարության հետ կնքում են պայմանագիր, որով ստանձնում են պարտավորություն` ավարտելուց հետո աշխատելու այն մարզում, ուր կուղեգրվեն:
Մարզային առողջապահական համակարգի տարածքային համաչափ զարգացումը մեծապես կարևորվում է. այն չի կարող զարգանալ, եթե մարզերում բուժօգնությունը թերի է, և մարդկային ներուժը հնարավորին չափ օպտիմալ բաշխված չէ երկրի ողջ տարածքով:
Ցավոք, վերլուծությունը ցույց է տալիս, որ բժշկական աշխատուժը գերկենտրոնացված է մայրաքաղաքում, փոխարենը կադրերի զգալի պակաս կա մարզերում: Երևանում ամեն 10 հազար բնակչին բաժին է ընկնում 55 բժիշկ, իսկ մարզերում այս թիվը տատանվում է 13-18-ի միջև: ՀՀ առողջապահական մոդելին մոտ երկրներում այս ցուցանիշը պետք է լինի միջինում 35:
Ներկայումս մարզերում բժիշկների շուրջ 250 թափուր աշխատատեղ կա, ուստի նախարարությունը փորձում է տարաբնույթ ծրագրերով լրացնել այդ բացը` համագործակցելով մարզային իշխանությունների հետ: Այս ծրագրերից իր արդյունավետությամբ առանձնանում են նպատակային կրթական ծրագրերը, հատկապես նպատակային կլինիկական օրդինատուրան: Վերջինի շրջանակներում ԱՆ հաստատած մասնագիտություններով ամեն տարի մրցութային կարգով ԵՊԲՀ են ընդունվում կլինիկական օրդինատորներ, որոնց ուսման վարձը տրամադրվում է ՀՀ պետբյուջեից: Բացի այդ` ուսումնառության ողջ ընթացքում նրանց վճարվում է կրթաթոշակ նվազագույն աշխատավարձի չափով:
Դրա դիմաց ապագա մասնագետները պարտավորվում են 5 տարի աշխատել մարզային այն առողջապահական կազմակերպությունում, որտեղ կնշանակվեն նախարարության կողմից: Մարզային իշխանությունների հետ համատեղ փորձ է արվում նաև լուծել մարզերում աշխատանքի անցած բժիշկների կոմունալ-կենցաղային որոշ խնդիրներ` մասնակի կամ ամբողջովին փոխհատուցելով նրանց բնակարանի վարձը, որոշ մարզերում նաև` կոմունալ վճարները, ինչպես նաև իր լիազորությունների շրջանակներում աջակցում է այդ երիտասարդ բժիշկների մասնագիտական և կարիերայի աճին` հնարավորության դեպքում նույնիսկ ապահովելով վերապատրաստումներ արտերկրում:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44