Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 30-ին և հուլիսի 1-ին աշխատանքային այցով Արարատի մարզում էր։
Այցի ընթացքում տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մարզի 3 տարածաշրջանների առավել խոշոր համայնքներում, հանդիպումներ ունեցել 92 համայնքների ղեկավարների հետ, քննարկել համայնքներում կատարված աշխատանքները, առաջնահերթ և երկարաժամկետ խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։
Նախարար Պապիկյանն իր այցը մեկնարկել է Այնթափ համայնքից, այնուհետև եղել է Նորաշեն, Այգեստան, Աբովյան, Մասիս, Հովտաշատ համայնքներում: Աշխատանքային այցի երկրորդ օրը նախարարը եղել է Արտաշատ, Վեդի, Արարատ համայնքներում, որտեղ վերջիններիս ղեկավարներին է ներկայացրել այցի նպատակը՝ նշելով, որ նման անմիջական հանդիպումների միջոցով հստակ ուրվագծվում են տարածքային կառավարման և զարգացման նախարարության իրավասության շրջանակներում գտնվող համայնքների առաջնային խնդիրները և այն խնդիրները, որոնց լուծումը պահանջում է համագործակցություն գործընկեր գերատեսչությունների հետ:
Համայնքների ղեկավարների կողմից զեկուցվող խնդիրներն առավելապես վերաբերել են սեփական եկամուտների հավաքագրմանը, խմելու և ոռոգման ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի բացակայությանն ու ոչ պատշաճ ապահովմանը, ճանապարհաշինությանը, աղբահանությանը, ինչպես նաև բարձրաձայնվել են կրթական և մշակութային հաստատությունների կառուցման, վերանորոգման ու ջեռուցման հետ կապված հարցեր։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են առկա հիմնախնդիրները լուծելու գործնական առաջարկներ, գնահատվել են համայնքների խոշորացման դրական և բացասական հետևանքները։ Տեղում ընթացիկ մի շարք հարցեր կարգավորելու համար նախարարի կողմից տրվել են հանձնարարականներ։
Չանտեսելով սոցիալ-մշակութային խնդիրների լուծումը` նախարարը շեշտել է, որ այս փուլում առաջնային է համայնքային ենթակառուցվածքների զարգացումը։ «Հանրապետության և կառավարության համար էական նշանակություն ունի համայնքների տնտեսական զարգացումը, իսկ տնտեսական զարգացման համար մեծ դերակատարում ունեն ենթակառուցվածքները, ուստի մենք շեշտադրումը պետք է կատարենք հենց սրա վրա»,- ասել է նախարարը։
Սուրեն Պապիկյանը միաժամանակ կարևորել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը, դոտացիաներից և սուբվենցիոն ծրագրերից օգտվելու հնարավորությունը և շեշտել դրանց նպատակային օգտագործման անհրաժեշտությունը։ Նախարարը հորդորել է համայնքապետերին` բնակիչների հետ հարաբերություններում լինել բաց, գործունեությունը դարձնել թափանցիկ, հասարակությանը տեղեկացնել կատարված աշխատանքների ամբողջական պատկերը։
Հանդիպումների ավարտին նախարարը հույս է հայտնել, որ հաջորդ այցելության ժամանակ արդեն կխոսեն լուծված հարցերի շուրջ։
Մարզի արդյունավետ կառավարումն ապահովելու հարցում նա կարևորել է մարզպետ Գարիկ Սարգսյանի դերակատարումը, նշելով, որ վերջինիս հետ համատեղ աշխատանքը տալու է ցանկալի արդյունքներ։
Գարիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի համար` ընդգծելով խնդիրներին տեղում ծանոթանալու և հանդիպումներ ունենալու ընտրված ձևաչափի արդյունավետությունը։
Երկօրյա այցի ընթացքում նախարարը եղել է նաև Աբովյան, Արարատ համայնքների մշակույթի տներում, Մասիս քաղաքում ծանոթացել տեղի ընտանեկան սպորտային համալիրի կառուցապատման աշխատանքներին։
Շրջայցի ճանապարհին հանդիպել է համայնքի բնակիչներին, զրուցել նրանց առօրյա խնդիրների և բերքի իրացմանն առնչվող աշխատանքների մասին:
Սուրեն Պապիկյանի այցի վերջին կանգառը եղել է սահմանամերձ Երասխավան համայնքը, որտեղ նախարարն այցելել է նախիջևանյան ուղղությամբ տեղակայված հենակետ, եղել է համայնքի դպրոցում, ծանոթացել սահմանամերձ գոտու իրավիճակին։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01