«Ազգային վիճակագրական ծառայությունը նախօրեին հրապարակել է բյուջեի եկամուտների ու ծախսերի հունվար-մայիսի վիճակագրությունը, որտեղ երևում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամուտներն ու ծախսերը նվազել են, հատկապես մայիսին դեֆիցիտը կազմել է 45 միլիարդ դրամ՝ գրեթե կրկնապատկվելով նախորդ մայիսի համեմատ: Այստեղ, իհարկե, ողբերգական ոչինչ չկա, եթե հաշվի առնենք մի քանի հանգամանք:
Թվում է, որ դեր է խաղացել թավշյա հեղափոխության գործընթացը՝ այն իմաստով, որ գործադուլները և այլն բերել են տնտեսության վիճակագրության նվազման, կամ վատ է աշխատել անորոշության մեջ գտնվող պետական կառավարման համակարգը: Այս ամենը, անշուշտ, կա, սակայն արժե հիշատակել մի կարևոր հանգամանք՝ կապված նախորդ մայիսի հետ: Նախորդ առաջին հնգամսյակում և նաև մայիսին իր դերն է խաղացել խորհրդարանի ընտրությունը, որի ժամանակ ահռելի փողեր են ծախսվում թե´ ֆորմալ, թե´ ոչ ֆորմալ:
Կարելի է թերևս հաշվել, թե ՀՀԿ բացարձակ, այսպես ասած, հաղթանակը ապահովելու համար որքան փող են ծախսել տեղերում ռեյտինգայինները, այն էլ մեկ տեղում միանգամից երկու, երեք, չորս ՀՀԿ-ական ռեյտինգային, որոնք ծախսել են ու ծախսել ձայների համար: Բնական է, որ այդ ամենը նաև իր արդյունքը պետք է ունենար բյուջեի եկամուտների տեսքով, որովհետև մարդկանց ձեռքին փող է հայտնվել, սկսել են ծախսել, տնտեսությունն աշխուժացել է: Մի բան, որը չկա այլ տարիներին: Հիշում եք, Սերժ Սարգսյանի հարցազրույցն ու փաստարկը, թե 2017 թվականը միակ կայուն տարին էր, և մենք ունեցանք 7 տոկոսից ավելի աճ: Իրականում 2017-ը ընտրական տարի էր, աննախադեպ փողային դերակատարում ունեցած ընտրության տարի, և մենք ունեցանք 7 տոկոս տնտեսական աճ:
Ըստ այդմ՝ այն, ինչ կա այսօր, իրականում ավելի շատ ընտրության բացակայության դրսևորումն է, քան տնտեսության մեջ որևէ վատ տենդենցի կամ թավշյա հեղափոխության տնտեսական վատ ազդեցության: Մյուս կողմից սակայն, սա, իհարկե, պետք է լինի նաև ահազանգ նոր կառավարությանը, որը պետք է հուշի տնտեսական քաղաքականության ուղղությամբ նշանակալի քայլերի մասին: Առայժմ այդպիսի միակ քայլը թերևս կուտակային համակարգի մասին որոշումն էր, իհարկե՝ պարտադրված, ստիպված որոշումը, սակայն դա ամենևին չի կարող համարվել բիզնեսին ուղղված տնտեսական քաղաքականության ազդակ:
Եվ որքան էլ կառավարությունը դե ֆակտո ժամանակավոր է, այդուհանդերձ պետք է բիզնեսին ուղղել այդ ազդակները:
Դրանք կան կոռուպցիայի դեմ պայքարի տեսքով, սակայն դա քիչ է, բիզնեսն, ի վերջո, ուզում է հասկանալ նաև տնտեսական պատկերացումների շրջանակը, փիլիսոփայությունը, թե ինչպես է կառավարությունը պատկերացնում տնտեսական քաղաքականությունն ու ապագան: Սրանք կարևորագույն հարցեր են, որոնց ժամանակն է: Ի վերջո, արդյունավետ կառավարումն ու կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարը հույժ կարևոր ազդակներ են ներդրողներին, սակայն դրանք բավարար չեն, ինչպես բավարար չէ, իհարկե, միայն թավշյա հեղափոխությունից եկած ոգևորությունը: Բիզնեսը սպասում է հիմնարար ազդակների, որոնք առայժմ չկան:
Փոխարենը, իհարկե, կա երկու բավական մտահոգիչ ազդակ, եղել է բարձրավոլտ էլցանցերի կառավարման մասին պայմանագրի չեղարկումը՝ «Տաշիր» կապիտալի հետ, առայժմ հիմնարար կերպով չպարզաբանված և նաև հեռանկարի առումով անորոշ, թե ինչ է լինելու ԲԷՑ ճակատագիրը, և Ամուլսարում հանքի շահագործման կամ կասեցման հարցը, որը ևս անորոշություն է, ինչը, մեղմ ասած, դրական ազդակ չէ Հայաստանով հետաքրքրված խոշոր կամ միջին ներդրողներին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45