2018 թվականի հունիսի 30-ին ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կայացավ 4-րդ ամենամյա «Հայ բույս» փառատոնը:
«Հայ բույս» փառատոնը Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված նախագիծ է, որն անցկացվում է 2015 թվականից: Ամենամյա փառատոնի նպատակներն են ներկայացնել և ժողովրդականացնել Տավուշի մարզի հարուստ բուսական աշխարհը՝ որպես կարևորագույն ռեսուրս, ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում աճող, բայց անհայտ բույսերի կիրառման, օգտակարության վերաբերյալ: «Հայ բույս» փառատոնը ներկայանում է «Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք: Սիրում ենք այն, ինչ ճանաչում ենք» կարգախոսով: Փառատոնն ուղեկցվում է ինչպես ճանաչողական, ուսուցողական, այնպես էլ ժամանցային տարբեր միջոցառումներով:
Փառատոնի վարպետության այլ դասընթացների ընթացքում մասնակիցները յուրացրեցին փայտե իրերի, բույսերից խաղալիքների և ավանդական հայկական տիկնիկների պատրաստման հմտություններ:
«Մեր կարծիքով փառատոն այս տարի ևս կայացավ: Այցելուների քանակը տարեցտարի ավելանում է, ինչը վկայում է այն մասին, որ փառատոնը դարձել է սպասված իրադարձություն: Եվ մենք շատ ուրախ ենք, որ ամեն տարի մարդիկ դիմում են մեզ և ցանկություն հայտնում մասնակցելու միջոցառմանը», - ասաց «Հայ բույս» փառատոնի համահիմնադիր Գայանե Չիբուխչյանը:
Գայանե Չիբուխչյանն ընդգծեց, որ «Հայ բույս» փառատոնի ամենագեղեցիկ միջոցառումներից մեկը լավաշով խաղաղության բրդուճի պատրաստման արարողությունն է, որին այս տարի միացել են տարբեր երկրների դեսպանատներ՝ տրամադրելով իրենց երկրների պանրատեսակները:
Հայկական խոտաբույսերով և տարբեր երկրներում արտադրված պանրատեսակներով պատրաստված լավաշով խաղաղության՝ 20մ երկարություն ունեցող բրդուճը խորհրդանշում է ընտանիք (հաց), կյանք (հայկական խոտաբույսեր) և խաղաղություն (բրդուճում փաթաթած պանրատեսակները արտադրված են Հայաստանի տարբեր շրջաններում կամ ներմուծված արտերկրից, որոնք ներկայացնում են աշխարհի տարբեր ազգերը):
Անդրադառնալով փառատոնի շրջանակներում իրականացվող միջոցառումներին՝ «Հայ բույս» փառատոնի համահիմնադիր Գայանե Աղայանը նշեց.
«Փառատոնն ունի ավանդական միջոցառումների շարք, որոնցից են վարպետության դասերը, գորգագործությունը, յոգայի և առողջ ապրելակերպի միջոցառումները և այլն: Տարեց տարի մեր ծրագրում ավելանում են նաև կրթական և ստեղծագործական նոր ուղղություններ: Այս տարվա «Հայ բույս» փառատոնի հաջողությունը պայմանավորված է նաև մասնակիցների ներգրավածությամբ և ակտիվությամբ: Օրինակ՝ գորգագործության կարպետը պատրաստելուն պես, երբ շրջանակ կազմեցինք, շուրջ բոլորը մարդիկ հավաքվեցին: Ունեինք հյուրեր Մոսկվայից, որոնք ինքնաբուխ ցանկություն հայտնեցին պարելու և նրանց միացան մոտակայքում կանգնածները: Փառատոնն իսկապես տոնի վերածվեց»:
«Այս տարի մեր նորույթներից էին բաղադրատոմսերը, որոնցում նկարագրված էին տարբեր բուսական ուտեստներ և դրանց պատրաստման եղանակները: Մենք հպարտանում ենք նաև նրանով, որ սկիզբ ենք դրել մի միջոցառման, որը նախատեսված է ամբողջ ընտանիքի համար և ոչ թե միայն մեծահասակների կամ երեխաների: Եվ ես համոզված եմ, որ մյուս տարի ոգևորությունն այս միջոցառման շուրջ ավելի կմեծանա, և փառատոնն ավելի շատ մարդկանց կներգրավի: Ի դեպ, հաջորդ տարվա համար ևս հետաքրքիր նորություններ ենք ունենալու: «Հայ բույս» փառատոն 2019-ի օրն արդեն որոշված է, բոլորին սիրով հրավիրում ենք հունիսի 29-ին, Ենոքավան համայնք միասին անցկացնելու փառատոնը»,- ասաց «Հայ բույս» փառատոնի համահիմնադիր Իրինա Չիբուխչյանը:
Այս տարի «Հայ բույս» փառատոնն իր հյուրերին ներկայացավ նորովի. փառատոնի ընթացքում տեղի ունեցավ ծաղկարվեստի ֆլորիստների մրցույթ, որի արդյունքներն ամփոփվեցին և գնահատվեցին ժյուրիի կողմից: Կոմպոզիցիաներ հյուսվեցին բույսերից և ծաղիկներից, որոնցից կազմվեց մեծ պանո: Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ կենցաղում և կյանքի տարբեր ոլորտներում բույսերի կիրառման առանձնահատկություններին:
Փառատոնի պատվավոր հյուրերն էին՝ ՀՀ Տավուշի մարզի մարզպետը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը, Լեհաստանի դեպանատան ներկայացուցիչները և այլք:
«Հայ բույս» փառատոնը եզրափակվեց արդեն ավանդական դարձած ենոքավանյան պոլոյով:
Փառատոնի մուտքն անվճար էր բոլոր մասնակցել ցանկացողների համար:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01