Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ ընդդեմ տարկետման իրավունքի վերացման:
Ուսանողները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում, որի ընթացքում կներկայացնեն իրենց առաջարկները խնդրի վերաբերյալ: ՀՊԲՀ ուսանողները բազմիցս կառավարության ցածր օղակներին դիմել են, բայց լուծում չի եղել, դրա համար այսօր հանդիպում են պահանջում միայն Նիկոլ Փաշինյանի հետ:
«Ընդունվել ենք անվճար համակարգում, մեզ տվել են 6 տարի տարկետում, որպեսզի դառնանք մասնագետ և զորակոչվենք բանակ: Բայց բոլորս հասկանում ենք, որ 6 տարում բժիշկ չեն կարող դառնալ: Ճիշտ է, մենք անցել ենք ռազմական պատրաստություն, մեզ պետք է զորակոչեն որպես սպա, բայց մենք խնդրում ենք կառավարությանը՝ թողեք, սովորենք կլինիկական օրդինատուրայում:
Մենք որպես բժիշկ ավելի լավ կծառայենք մեր հայրենիքին, մենք պատրաստ ենք զենք բռնել մեր ձեռքը, բայց թողեք, որ մենք մինչև վերջ սովորենք, դառնանք մասնագետ»,- նշեց ՀՊԲՀ 5-րդ կուրսի ուսանող Գևորգ Բակլաչյանը:
Ապագա բժիշկները հայտարարում են, որ իրենք նպատակ չունեն՝ զինվորական ծառայությունից խուսափելու, այլ ցանկանում են ծառայել որպես բժիշկ:
«Ես ուզում եմ հստակ ընդգծել՝ մենք ծառայելու ենք, բայց խնդրում ենք մեզ թույլ տալ ծառայել որպես բժիշկ: Մենք 6-րդ կուրսից հետո ստանում ենք բժշկի կոչում, բայց մենք մասնագիտացված բժիշկ չենք լինում: Օրդինատուրայից հետո մենք բոլորս դառնում ենք մասնագիտացված բժիշկ, որին կհաջորդի արդեն մեր ծառայությունը ՀՀ զինված ուժերում՝ որպես բժիշկ: Ես ձեզ հավաստիացնում եմ, որքան պահանջ ունենք շարքային ծառայողի, այդքան էլ պահանջ ունենք բժշկի»,- ասաց 6-րդ կուրսի ուսանող Վարդան Շահինյանը
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44