Հրազդան-Շինուհայր էլեկտրահաղորդման օդային գիծը կբարձրացնի Հայաստանի, ինչպես նաև` Իրան մատակարարվող հոսանքի հուսալիությունը: Այժմ հերթը նոր գծերինն է՝ արդեն տարածաշրջանային նշանակության:
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Հրազդան-Շինուհայր էլեկտրահաղորդման նոր գիծն արդեն միացվել է ցանցին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» պետական ՓԲԸ տնօրենի խորհրդական Գարուշ Նազարյանը:
220 կՎ լարման գիծը կապում է երկրի կենտրոնում գտնվող Հրազդանի ՋԷԿ-ը հարավում գտնվող Որոտանի կասկադ ՀԷԿ-ի հետ: Շինարարությունն իրականացվում է Համաշխարհային բանկի «Էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում: Նոր գիծը կնվազեցնի և՛ էլեկտրաէներգիայի կորուստը (լարերի կտրվածքի մակերեսի մեծության շնորհիվ) և՛ վթարային անջատումների վտանգը: Կաճի դեպի Իրան թողունակությունը և մատակարարումների հուսալիությունը:
230 կմ երկարություն ունեցող նոր գիծը կառուցել են հին գծին զուգահեռ: Հինն արդեն 45-50 տարի է` ինչ ծառայում է:
Շինարարությունն իրականացրել է Kalpataru Power Transmission Ltd հնդկական ընկերությունը: Գիծը գործում է 2017 թվականի նոյեմբերից, իսկ փոքր տեխնիկական հարցերը կլուծեն մոտ ժամանակում:
Մեկ այլ խոշոր ԷՀԳ դեպի Իրան դեռ կառուցվում է, ևս մեկը՝ դեպի Վրաստան, նախագծման փուլում է:
Դեպի Իրան 400 կՎ լարում ունեցող ԷՀԳ-ի շինարարությունը պետք է ավարտին հասցվի 2019 թվականին: Աշխատանքները կիսով չափ արված են, գիծը կառուցում է իրանական Sunir ընկերությունը, ֆինանսավորում՝ Իրանի կառավարությունը: Գծի հետ մեկտեղ պետք է նաև 2 ենթակայան կառուցվի՝ Դդմաշենում ու Նորավանում:
Նոր գիծը թույլ կտա եռակի (ներկայիս 350 ՄՎտ) մեծացնել թողտվությունը Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի սնուցման համար:
Իսկ դեպի Վրաստան գծի շինարարության մասին դեռ մտածում են: Նրա համար տեխնիկական առաջադրանքն արդեն պատրաստ էր, սակայն փոփոխման կարիք կա:
«Բարձրավոլտ էլցանցերի կառավարումը «Տաշիր գրուպից» վերադարձել է ՀՀ կառավարությանը: Այժմ մենք նորից ենք ուզում ուսումնասիրել նախագծի տարբերակներն ու լավագույն լուծումը գտնել», — հավելեց Նազարյանը:
Գաղափարը նույնն է մնում՝ ընդլայնել միջանցքը Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման համար: Դրա համար երկու երկրների էներգահամակարգերը մեկուսացված ռեժիմից կտեղափոխեն զուգահեռ ասինխրոն ռեժիմ:
Հայաստանը գարնանը փոքր ծավալներով էլեկտրականություն է ստանում Վրաստանից (երբ վրացական ՀԷԿ-երը էներգիայի ավելցուկ են ունենում): Իսկ ամռանն ու աշնանը, նույնպես փոքր քանակներով մատակարարում է հակառակ ուղղությամբ: Այժմ, փոխանակումը հաստատելու համար, կողմերը ստիպված են լինում իրենց էներգահամակարգերում սինխրոն աշխատանքի «կղզյակներ» ստեղծել: Այժմ Հայաստանում ուզում են 500 Կվ լարումով նոր ԷՀԳ անցկացնել և ենթակայան կառուցել հաստատուն հոսանքի ապահովմամբ: Դրա շնորհիվ Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանցման թողունակությունն ուզում են եռակի-քառակի անգամ մեծացնել ներկայիս 200 ՄՎտ-ից:
Բոլոր այս նախագծերը մեծապես կընդլայնեն Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ միջանցքը:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01