Մայրաքաղաքում գրանցում չունենալու պատճառով մարզերից եկած ուսանողները դժվարությունների են հանդիպում գրադարաններից օգտվելիս:
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Աննա Գալուստյանը, բարձրաձայնելով իր մտահոգությունները, պատմում է. «Լավ չէ, որ ամռանը Երևանի որևէ գրադարանից գիրք տուն տանել չենք կարողանում: Մեզ մոտ՝ Մեծամորում, գրադարան կա, բայց գրքերի ընտրությունը մեծ չէ: Օնլայն կարդալն էլ շատ դեպքերում խնդիր է. կամ գիրքը չկա այդ տարբերակով, կամ էլ շատերը տեսողական խնդիրներ ունեն,- և հավելում է,- մայրաքաղաքի գրադարանները գոնե պարտաճանաչ ուսանողներին սպասարկեին»:
Այս հարցի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Արմենպրես»-ը զրուցել է Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրենի՝ Հասմիկ Կարապետյանի հետ:
Ըստ օրենսդրության՝ Երևանի Ավ. Իսահակյանի անվան գրադարանից կարողանում են օգտվել միայն երևանաբնակները: Բայց գրադարանը, շրջանցելով օրենքի մի քանի կետեր, ուսումնական տարվա ընթացքում սպասարկում է նաև մարզաբնակներին՝ ուսումնական հաստատությունից բերված տեղեկանքների հիման վրա: Սակայն գրադարանի տնօրինությունը դարձյալ բողոքներ է ստանում առ այն, որ ընթերցողները, ովքեր չունեն Երևանի գրանցում, դարձյալ չեն կարողանում լիարժեքորեն օգտվել գրադարանից, մանավանդ՝ ամռանը:
«Մենք ուսանողներին սպասարկում ենք ուսումնական տարվա ողջ ընթացքում, մինչև ամառային քննաշրջանի ավարտը, այն է՝ մինչև հուլիսի 1-ը ներառյալ: Դրանից հետո ամռան երկու ամիսներին՝ հուլիսին և օգոստոսին, մենք գիրք չենք տրամադրում տուն տանելու համար: Ցանկանում են կարդալ՝ ընթերցասրահը բաց է»,- շարունակեց գրադարանի տնօրենը.:
Այն պատճառաբանմանը, թե շատերն աշխատում են ցերեկվա ժամերին և ընթերցասրահ այցելելու ժամանակ չունեն, տիկին Կարապետյանը պատասխանեց.
«Եթե աշխատանքի վայրից տեղեկանք են բերում, մենք գիրք տրամադրում ենք: Բայց նրանք շատ դեպքերում աշխատում են առանց համապատասխան գրանցման»:
Տնօրենի խոսքով՝ գիրք չտրամադրելու պատճառներից է նաև այն, որ գիրքը երկու ամսով ուշացվում է, շատ դեպքերում էլ դժվարությամբ վերադարձվում: «Մենք ունենք ակտիվ ընթերցողների մեծ բանակ և այնպիսի գրքեր, որոնց քանակը խիստ սահմանափակ է: Նաև այդ պատճառով չենք կարող երկու ամիս ժամկետով գիրք տրամադրել»,-ընդգծեց գրադարանի տնօրենը:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01