ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը լիարժեքորեն տիրապետում է ողջ իրավիճակին: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Անդրադարձավ նախօրեին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի ձերբակալման փաստին: Վանեցյանը նշեց, որ իրենք քննություն են իրականացնում՝ պարզելու, թե արդյոք Վարդանյանն իսկապես վերադարձրե՞լ է հիմնադրամից վերցրած գումարները, թե՞ ոչ:
«Հստակ գիտենք, որ մոտ 130 մլն դրամ է հանել հիմնադրամից ու խաղացել խաղատներում: Պետք է ստուգումներ լինեն, որոնց ավարտին կտեղեկացնենք արդյունքների մասին»,- ասաց ԱԱԾ տնօրենը՝ ընդգծելով, որ այն փաստը, որ Արա Վարդանյանն օգտվել է հիմնադրամի վարկային գծից, արդեն իսկ քրեորեն պատժելի է:
Խոսելով «Երևան» հիմնադրամի գործի վերաբերյալ՝ Վանեցյանն ասաց, որ այս պահին քննություն է ընթանում, որի արդյունքների մասին կհայտնեն առաջիկայում:
Նա հերքեց լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, թե խուզարկվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տունը: «Նման բան չկա»,- ասաց Վանեցյանը՝ հավելելով, որ քաղաքապետը Հայաստանից դուրս չի եղել:
Անդրադառնալով մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին առնչվող հարցին՝ ԱԱԾ տնօրենը հայտնեց, որ նա Հայաստանից դուրս է եկել դեռ այն ժամանակ, երբ նրա նկատմամբ որևէ քրեական հետապնդում սկսված չէր:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44