Հանրապետությունում աղիքային վարակների ակտիվություն է նկատվում, որի թիրախը հիմնականում 0-10 տարեկան երեխաներն են: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Նա նշեց, որ ակտիվությունն ակնհայտ է հատկապես հունիս ամսվանից սկսած, և զգալի աճ է նկատվում անցած տարվա մայիս, հունիս ամիսների համեմատ: «Հունիս ամսին նկատվում է նաև դիզենտերիայի ակտիվացում, որն ավելի շատ բնորոշ է սննդային գործոնին»,-ասաց նա:
Թորոսյանի խոսքով` հանրապետությունում որևէ տեղ հիվանդությունների կենտրոնացված դեպքեր չկան: «Եթե հիվանդությունը պայմանավորված լիներ ջրային գործոնով, ապա կարճ ժամանակահատվածում մենք կունենայինք հարյուրավոր դեպքեր: Հիվանդության դեպքերը սփռված են հատկապես Երևանի տարածքով մեկ»,-ասաց նա:
Անդրադառնալով էնտերովիրուսներին՝ Թորոսյանն ասաց, որ բոլոր հիվանդանոցներում ակտիվ նմուշառումներ են կատարվում էնտերովիրուսների մասով և հայտնաբերվում են եզակի դեպքեր: «Հիմք ընդունելով, որ աղիքային վարակների շրջանում ենք գտնվում, կարող են լինել դեպքեր:
Էնտերովիրուսները պատճառ դարձան Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում գրանցված հինգ ամսական երեխայի մահվան դեպքի: Էնտերովիրուսները բազմաձև են և կարող են թեթև ձևերից բարդանալ կայծակնային արագությամբ»,-հավելեց բանախոսը:
Լիանա Թորոսյանը հորդորում է ժամը 12-ից հետո տնից դուրս չգալ, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթները վնաս են հասցնում մաշկին, քրտնարտադրության միջոցով էլ կորցնում ենք հեղուկ, հանքային աղեր: «Տնից դուրս գալիս անպայման ունեցեք գլխարկներ, հեղուկ: Տաք եղանակին զովացնում են նաև թանն ու ոչ շատ տաք և քաղցր թեյերը»,-ասաց նա:
Բնության գրկում հանգստանալ նախընտրողներին էլ ԱՆ մասնագետը խորհուրդ տվեց խուսափել կրեմային հրուշակեղենից, ձվից, ձկից: «Օգտագործեք հիմնականում միրգ և բանջարեղեն: Մնացած սննդամթերքն էլ պահեք սառնարան- պայուսակներում և ամեն տեսակ միջատներից հեռու»,-նշեց նա:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01