ARM | RUS |

«Անկախ քաղաքական տարակարծություններից՝ մենք միասնական ենք Արցախի անվտանգությանը վերաբերող հարցերում». Արփինե Հովհաննիսյան

04.07.18 | 16:05

Ստրասբուրգում հունիսի 25-29-ը տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի օրակարգը բավականին հագեցած է եղել: Շարունակվել են դեռևս գարնանը քննարկված ԵԽԽՎ-ում կոռուպցիոն բացահայտումների շուրջ աշխատանքները, որոնք առավելապես վերաբերել են Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությանն» ու եվրոպացի մի խումբ պատգամավորներին տարիներ շարունակ կաշառելուն: Այս և օրակարգային այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային Ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ:

Հովհաննիսյան, ավարտվեց ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որի ժամանակ ի թիվս օրակարգային այլ հարցերի, շարունակվեցին ԵԽԽՎ-ում կոռուպցիոն բացահայտումների շուրջ աշխատանքները: Բացահայտումների սլաքն ուղղված էր Ադրբեջանի կողմը, որը տարիներ շարունակ առաջ է տարել «խավիարային դիվանագիտությունն» ու կաշառել եվրոպացի պատգամավորներին: Ինչպե՞ս եք տեսնում այս բացահայտումների հանգուցալուծումը մի կողմից՝ Ադրբեջանի միջազգային հեղինակության, մյուս կողմից էլ կաշառված պատգամավորների հետագա գործունեության առումով:

– Սկսեմ նրանից, որ ԵԽԽՎ նստաշրջանն իրականում բավականին հագեցած էր: Ձեր մատնանշած հարցը քննարկվել է հինգշաբթի օրը և վերաբերում էր Կանոնակարգի հարցերով հանձնաժողովի քննարկած հերթական թեմային: Սա երրորդն էր այն քննարկումներից, որոնք այս հանձնաժողովն իրականացրել է կոռուպցիոն բացահայտումների հետ կապված ապրիլյան զեկույցի հրապարակումից հետո: Գնալով նոր անուններ ու փաստեր են բացահայտվում: Այս դեպքում քննարկվում էին դեռևս նախկին պատվիրակների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Այդպիսի մի նիստ էլ կլինի սեպտեմբերին և կքննարկվեն այն պատգամավորների նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցները, որոնք դեռևս շարունակում են ԵԽԽՎ-ում մնալ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հեղինակությանն առհասարակ կամ այդ երկրի նկատմամբ վերաբերմունքին, շատ բարդ է այդ մասին խոսել, որովհետև ես դժվար եմ պատկերացնում ԵԽԽՎ որևէ անկաշառ պատգամավորի, որն «Ադրբեջանի հեղինակություն» բառակապակցությունն ընկալի դրական համատեքստում: Ադրբեջանի «հեղինակությունը» բացառապես ունի նրբերանգային պահեր, որոնք են կոռուպցիոն սկանդալները, իրենց ագրեսիվ պահվածքը: Այսինքն՝ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, թե ինչպիսի քաղաքականություն է վարում Ադրբեջանը: Խորհրդարանական վեհաժողովում չկա գեթ մեկ պատվիրակ, որն ադրբեջանական պատվիրակությանը վերաբերվի վստահությամբ:

Բոլորն այդ մասին խոսում են, բոլորն այդ մասին գիտեն, ես, իհարկե, խոսում եմ նրանց մասին, ովքեր կաշառված չեն: Բոլորը միահամուռ կերպով ջանքեր են ցանկանում գործադրել Վեհաժողովը՝ որպես ինստիտուտ, միջազգային կառույց, որն ունի ավանդույթներ, արժեքային համակարգ, հենասյուներ, մաքրելու այդ կեղտից և վերադառնալ բնականոն քննարկումների: Կտեսնենք, թե որքանով կստացվի:

Որքանով էլ «հեղինակություն» կոչվածը կամ դրա պատրանքը խաթարված լինի, կան մարդիկ, կան պատվիրակներ, որոնք շարունակում են մնալ նրանց համակիրները, որքան էլ այժմ զուսպ ու զգույշ պահվածք ու կեցվածք դրսևորեն: Եվ այս տեսանկյունից հավաստիացնում եմ, որ հայկական պատվիրակության աշխատանքը բացարձակապես չի հեշտացել, գուցե մեր ձայնն ավելի լսելի է դարձել, բայց ասել, թե, գիտեք, կարելի է շատ հանգիստ լինել, և չկան հակահայկական բանաձևեր ու նման փորձեր, սխալ կլինի: Այս նստաշրջանում ևս փորձ ենք արել այդպիսի մի բանաձև կանխել:

՞նչ բանաձև էր:

-Այն դեռ կշարունակվի քննարկվել հաջորդ նստաշրջանին: Դեռևս նախնական զեկույց էր, որը բացարձակ կապ չուներ Հայաստանի հետ: Ընդհանուր առմամբ՝ ՄԱԿ-ի որպես ինստիտուցիոնալ մեխանիզմի մասին է խոսքը: Ասեմ, որ հեղինակը բացարձակապես ադրբեջանամետ չէ և Ադրբեջանի կոռուպցիոներներից չէ, ճիշտ հակառակը, բայց, այդուհանդերձ, բանաձևում տեղ են գտել հակահայկական ձևակերպումներ՝ կապված Արցախի հարցի հետ: Մեզ հաջողվեց բացատրել, որ դա Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն է ու չի կարող նպաստել երկու կողմերի միջև կառուցողական ու փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը: Կարծում եմ՝ վտանգը կչեզոքացվի, և բանաձևից դուրս կգա այդ ձևակերպումը: Դա անչափ կարևոր է: Ես ուզում էի սա որպես օրինակ բերել՝ ընդգծելու համար, որ մեր աշխատանքը չի նվազել: Մեկ տարվա ընթացքում այդպիսի 6-7 դեպք է կանխվել, հնարավորություն ենք ունեցել պարզապես գործընկերներին բացատրելու, ջանքերը կոնսոլիդացնելու միջոցով ուղղակի չեզոքացնել այդ վտանգը:

-ԵԽԽՎ-ի կողմից ստեղծված հետաքննող անկախ մարմնի՝ կոռուպցիայի վերաբերյալ զեկույցում անդրադարձ կա՞ նաև Հայաստանին:

-Այնտեղ ավելի շատ խոսվում է որոշակի հուշանվերներ փոխանցելու մասին, որն, ըստ էության, որևէ խնդիր չի առաջացնում, և Կանոնակարգի հանձնաժողովն էլ այս հարցով անդրադարձ չի կատարի: Դա ընդունված պրակտիկա է, խոսքը վերաբերում է ընդունված, արարողակարգային հանդիպումների ժամանակ փոխանցված հուշանվերներին կամ հուշամեդալներին: Այն, ինչ կարող է Հայաստանին թեթևակի վերաբերել, այդ զեկույցի շրջանակում չի քննարկվելու: Այդպես կարող են բոլորին քննարկել: Ամբողջ կոռուպցիոն սկանդալը հյուսված է բացառապես մեկ երկրի շուրջ, մեկ երկիրն է կենտրոնում, այդ երկրից են դուրս գալիս տարբեր թելեր դեպի այլ երկրների պատվիրակներ: Ես հաճախ եմ ասում՝ Եվրոպայի խորհուրդը չկարողացավ նրանց որևէ արժեք տալ, բայց նրանք կարողացան իրենց արժեքները ԵԽ բերել:

-Հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ, որ Ադրբեջանին հեռացնեն Եվրոպայի խորհրդի կազմից:

-Եթե կոնկրետ այս դեպքի մասին եք խոսում, ապա ոչ: Բայց Ադրբեջանն ունի այլ խնդիրներ ևս: Իլգար Մամեդովի գործը շարունակում է մնալ Եվրոպայի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, դա հանրահայտ ճշմարտություն է դարձել, որ երեք տարի չեն կատարում Իլգար Մամեդովի ազատ արձակելու Եվրոպական դատարանի որոշումը, չեն կատարում խորհրդարանական վեհաժողովի բազմաթիվ բանաձևեր, որտեղ իրենց կոչ է արված անհապաղ ազատ արձակել նրան: Այժմ էլ քննարկվում է այդ հարցը, և եթե, այո, որոշում կայացվեց, որ Ադրբեջանն, այդ որոշումը չկատարելով, խախտում է Եվրոպայի խորհուրդ մտնելիս ստանձնած իր պարտավորությունները, այստեղ արդեն շատ հետաքրքիր զարգացումներ կարող են լինել՝ ընդհուպ անդամ պետությանը հեռացնելը: Ադրբեջանը կգնա այդպիսի արկածախնդրության, Եվրոպայի ԵԽ-ից խորհուրդը կգնա այդպիսի կոշտ միջամտության, դժվար է ասել: Առավելապես կարծում եմ՝ ոչ:

Մթնոլորտն այնպիսին է, որ որքան էլ Ադրբեջանը կամ որևէ այլ երկիր իրենց պարտավորությունները խախտում են, ԵԽ-ն նախընտրում է նրանց պահել որոշակի վերահսկողության տիրույթում, քան կորցնել նրանց նկատմամբ հսկողությունը: Ի վերջո, հերթով որևէ պետությունում կարող է գտնվել նմանատիպ մի խնդիր, և ինքնին կառույցի գոյությունը կարող է դրվել կասկածի տակ: Այսպիսի քննարկումներ կան Ռուսաստանի հետ կապված, ներկայում քննարկվում են Ռուսաստանի հնարավոր վերադարձի ձևաչափերը: Սա Վեհաժողովի արդիական հարցերից է:

-Անդրադառնալով Ձեր ելույթին՝ ուղղված ադրբեջանցի պատվիրակներին, որում Դուք, մասնավորապես, ասում եք. «Հիշեք, այն, ինչ եղավ ու հնարավոր է Հայաստանում, Ադրբեջանում պատկերացնելն անգամ անհնար է»: Նաև նշում եք, որ աջակցում եք Հայաստանի ներկայիս իշխանություններին ազգային միասնության, անվտանգության, ինքնության և այլ արժեքների ամրապնդման հարցերում: Ի՞նչ ուղերձ էր այդ ելույթը պարունակում:

-Սա իրականությունն է, սա Ադրբեջանին ուղղված ուղերձ էր այնքանով, որքանով նրանք ցանկանում էին շեղել Վեհաժողովի ուշադրությունն իրենց ընտրություններից, իսկ օրակարգի հիմնական թեմաներից մեկը, որը թևածում էր Վեհաժողովում, նրանց ընտրություններ էին: Մրցակցության բացակայությունից մինչև ամենատարբեր խախտումներ, կոշտ քննադատություն Վեհաժողովի կողմից: Ադրբեջանական ամբողջ պատվիրակությունն այդ զեկույցի քննարկման ժամանակ լծված էր սեփական երկրի գովեստին, Ադրբեջանում անցկացված ընտրությունների՝ աննախադեպ բարձր որակով լինելուն և այս շրջանակներում, բնականաբար, Հայաստանը նսեմացնելուն:

Իմ ասածը մի բան էր՝ այն, ինչ եղավ Հայաստանում, ժողովրդավարության ցուցիչ էր, դա հստակ ցույց էր տալիս Հայաստանի նախկին իշխանությունների հասուն լինելը, և ըստ էության, ցույց էր տալիս նաև, որ թե գործող, և թե ներկայիս իշխանությունները կարողացան դրսևորել այնքան հասունություն ու զսպվածություն, որ Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ մի բան՝ խաղաղ իշխանափոխություն:

Մի բան, որ, իրոք, Ադրբեջանում դժվար է պատկերացնել ալիևյան ռեժիմի գոյության պայմաններում: Մի ճշմարտություն, որն ակնհայտ է, Հայաստանի ցանկացած քաղաքացի ու քաղաքական ուժ՝ անկախ հակադիր ու հակասական շահեր ունենալուց, կան խնդիրներ, որոնց վերաբերյալ միասնական ենք: Առաջին հերթին, դա Արցախի անվտանգությունն է, մեր ինքնության ու անվտանգության խնդիրն է, այս հարցում մենք միասնական ենք ու այստեղ չկա երկրորդ կարծիք:

-Խնդրում եմ, անդրադառնաք նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբում տիրող իրավիճակին, խմբի ղեկավարի ընտրությունները հետաձգվել են մինչև աշնանային նստաշրջան: Շրջանառվո՞ւմ են հնարավոր թեկնածուների անուններ:

-Շատ հետաքրքիր իրավիճակ է իրականում, կոռուպցիոն զեկույցի հրապարակումից հետո գուցե առաջին դրական ու կարճաժամկետ էֆեկտը, որ կա, ադրբեջանական ընդգծված լոբբիստների առավել պասիվությունն է ու զգուշավորությունը:

Նրանք փորձեցին մտնել կառուցողական գծի մեջ: Խմբի բյուրոյում, որը բաղկացած է նախագահից, փոխնախագահներից ու մի քանի այլ անդամներից, կիրակի օրը տեղի ունեցած ընթրիք-հանդիպման ժամանակ ներկայացվեց մի դիրքորոշում, որ ընտրությանն առավել լավ պատրաստվելու համար այն հետաձգվի մինչև աշնանային նստաշրջան, ոչ թե հապճեպ ինչ-որ մեկին ընտրել, որով խումբն էլի կբաժանվեր երկու մասի: Նախորդ ընտրությունների արդյունքները, որոնք երկփուլ էին, պարզապես ցույց էին տալիս, որ վիճակահանությամբ ընտրվեց ռումինացի նախագահը՝ Չեզարե Պրեդան: Մյուս թեկնածուն և նա հավաքել էին 49-ական ձայն:

Դրա համար վիճակահանություն տեղի ունեցավ, ինչը ցույց տվեց նաև, որ խումբը ծայրաստիճան պառակտված է: Ծայրահեղ հակասական ու հակադիր տեսակետներ ունեն: Պրեդայի հրաժարականից հետո այդ նույն 49 պատվիրակները, հասկանալով, որ իրավիճակն այնքան էլ բարենպաստ չէ իրենց համար, համաձայնեցին, որ ավելի լավ է ընտրությունը հետաձգել մինչև աշնանային նստաշրջան: Եվ այդ ժամանակահատվածում փորձել ԵԺԿ խմբից ընտրել այնպիսի անհատի, ով կկարողանա իր դիրքորոշմամբ, իր անցած ուղիով ու ապագայի վերաբերյալ տեսլականով միավորել երկու հակադիր շահեր ունեցող խմբերին, որոնք երկու տարի գտնվում են այդ վիճակում:

Անուններ կան, իհարկե, բայց, եթե թույլ տաք, ես այս փուլում չեմ բարձրաձայնի: Կարծում եմ՝ դրանով կվնասեմ այն անձանց, ովքեր հավակնելու են դրան, և կոնկրետ ոչ մի պաշտոնական բան չկա, ներքին խոսակցություններ են: Ավելի ուշ կբարձրաձայնվեն: Նայեք, շատ կարևոր է, որ մենք չդիտարկենք այդ անձանց մեզ շահեկան, մյուսին դեմ սկզբունքով: Մի բան ակնհայտ է. այն անունները, որոնք շրջանառվում են, ադրբեջանական լոբբիստներ չեն, հայամետներ չեն, անաչառ, իրավիճակին խորամուխ լինող, եվրոպական արժեքներ կրող անձինք են: Սա ամենակարևորն է այս փուլում, որ մարդն ի սկզբանե չունի բացասական նախատրամադրվածություն: Սա լավ ու պարարտ հող կլինի հետագա աշխատանքների համար:

-Ինչպիսի՞ն է եվրոպացի պատվիրակների դիրքորոշումը Հայաստանում տեղի ունեցած անցնցում իշխանափոխության վերաբերյալ:

-Հայաստանում տեղի ունեցած խաղաղ ու անցնցում իշխանափոխության փաստն ինքնին մասնավոր զրույցներում քննարկվում է, բայց ԵԽԽՎ նստաշրջանում նման քննարկում չի եղել: Փոխարենը եղել է Մոնիտորինգի հարցերով հանձնաժողովում: Նախնական զեկույց է ներկայացվել ԵԽԽՎ երկու համազեկուցողների կողմից, ովքեր մայիսի վերջին այցելել են Հայաստան:

Զեկույցն արդեն հրապարակվել է, մինչև այժմ գաղտնի էր: Այստեղ անդրադարձ կա, և, այո, ողջունում են այն խաղաղ ու անցնցում բնույթը, որը տեղի է ունեցել, անդրադարձ են կատարել այդ ընթացքում տեղի ունեցած այլ իրադարձությունների, ատելության խոսքին, աշխարհաքաղաքական համատեքստին, ընտրություններին: ԵԽԽՎ-ն Հայաստանի մոնիտորինգային պարտավորությունների առնչությամբ զեկույցը կքննարկի ձմեռային նստաշրջանում կամ գուցե հաջորդ տարվա գարնանը, որտեղ անդրադարձ կլինի նաև այս հարցին:

-Եվրոպացի պատվիրակներին տեղեկացրե՞լ եք Ադրբեջանի կողմից վերջին շրջանում Հայաստանի անվտանգությանը սպառնացող քայլերի մասին:

-Մենք միշտ էլ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակների ուշադրությունը հրավիրում ենք առ այն, որ Ադրբեջանը միշտ պատրաստվում է ռազմական գործողությունների, և որ առավել ակտիվացրել է այս շրջանում այդ գործությունները: Տարբեր ձևաչափերի ժամանակ այդ հարցը բարձրաձայնել ենք:

Հարցազրույցը վարեց Անի Նազարյանը


Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

18:16

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի 1-ը

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի...

18:02

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի հայտարարությունը

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի...

17:44

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen...

17:29

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում․ «Ուժեղ Հայաստան»

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր...

17:13

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց հիվանդանոցից

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց...

16:08

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան (Տեսանյութ)

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան...

15:58

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման...

15:56

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու ամսով

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու...

15:50

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա...

15:19

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3...

15:08

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանին

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ...

14:55

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

14:36

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական...

14:14

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին. փաստաբան

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին....

14:03

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր...

13:58

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս կգրվեն

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս...

13:45

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված թաղանթները

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված...

13:33

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու...

12:19

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում. Առաքելյան

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում....

11:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44