Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները Գործողությունների համատեղ համապարփակ պլանի պատճառով, որոնք ազդում են երրորդ երկրների եւ Ավստրիայի վրա, միջազգային իրավունքի խախտում են: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 4-ին Վիեննայում այս մասին հայտարարել Է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը:
«Ավստրիան եւ Եվրամիությունը նպատակամիտված են Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման համար պայմանների բարելավմանը: Դուք հասկանում եք, թե ես ինչ եմ ակնարկում: Ավստրիան ափսոսում Է Գործողությունների համատեղ համապարփակ պլանից ԱՄՆ-ի դուրս գալու համար, մենք նաեւ ափսոսում ենք Իրանի դեմ պեատժամիջոցները վերականգնելու որոշման համար»,- ասել Է Վան դեր Բելենն Իրանի նախագահ Հասան Ռոուհանի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«ՉԷ որ խնդրո առարկան ոչ միայն Իրանի դեմ ուղղակի պատժամիջոցներն են, որոնք վնասում են Ավստրիային: Այդ երկրորդական պատժամիջոցներն իրենց արտերկրային կիրառման պատճառով խախտում են միջազգային իրավունքը: Եվրահանձնաժողովն ԱՄՆ-ի նկատամամբ այս տեսակետի կողմնակիցն Է»,- հավելել Է նա: Ինչպես հատկապես ընդգծել Է Ավստրիայի նախագահը, Ավստրիան եւ Իրանն ստիպված են հանդուրժել ապրելու այս բարդ ժամանակներում եւ միասին ելք որոնելու սեղծված իրավիճակից:
Ռոուհանին հուլիսի 4-ին պաշտոնական այց Է կատարել Ավստրիայի մայրաքաղաք եւ բանակցություններ կվարի այդ երկրի ղեկավարության հետ, որը Եվրամիության խորհրդում նախագահում Է 2018 թվականի հուլիսից մինչեւ դեկտեմբեր: Այցի թեմա են դարձել Իրանի ատոմային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրագործման քննարկումը, երկկողմ հարաբերությունները եւ Վեննայի եւ Թեհրանի առեւտրական կապերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55