«Տարրական դասարանների լիցենզիա չունեցող դպրոցները դիմել են լիցենզավորման, և համապատասխան մասնագետները հետևում են այդ պրոցեսին»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այս հարցի հետ կապված լուծումներ են փորձում գտնել։
«Գուցե այս տարի որոշակի մեղմ մոտեցում լինի, որպեսզի դասապրոցեսը չտուժի, բայց հաջորդ տարվանից արդեն շատ լուրջ խստացումներ կլինեն՝ ընդհուպ մինչև առաջին դասարանցիների էլեկտրոնային գրանցում, որը թույլ չի տա դպրոցներին այլևս իրենց ունեցած լիցենզիաներից ավելի աշակերտներ ընդունելու, իսկ այն աշակերտները, որոնք սովորում են ավելի բարձր դասարաններում, մարման կարգով մենք կնվազեցնենք այդ դպրոցների ընդունելությունն այնքան, մինչև կհամապատասխանեն իրենց լիցենզիաների թվին»,- ասաց նախարարը։
Նա հայտնեց, որ այս պահին արտոնագիր չունեցող չորս դպրոց կա, բայց մի քանի տասնյակ դպրոցների դեպքում ևս նմանատիպ խնդիրեր կան. «Հիմա ես հանձնարարել եմ ստուգումների արդյունքում ստացված ցուցակները ինձ տրամադրել, որտեղ ավագ դպրոցն առանց համապատասխան լիցենզիայի իրականացնում է ավելի կրտսեր դասարանների աշակերտների ընդունելություն և դասապրոցես է կազմակերպում։ Դրանք էլ կհրապարակենք և կհասկանանք այդ դպրոցների հետ կապված ինչ կարող ենք անել»։
Լրագրողների հարցին, թե ինչով է պայմանավորված, որ նման քայլի են գնացել դպրոցները՝ Հարությունյանը պատասխանեց. «Քանի որ չեն կարողացել համապատասխան բովանդակության արդյունքում լրացուցիչ աշակերտներ ներգրավվել, փորձել են իրենց ուսուցիչների զբաղվածությունն ապահովել լիցենզիայից դուրս կրթական ծրագիր իրականացնել»։
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
10:22
10:02
19:45
18:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03