Հարկադիր կատարման ծառայությունում հուլիսի 4-ին քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2018 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքները: Այս մասին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից:Հրավիրված կիսամյակային աշխատանքային ամփոփիչ խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը: Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված օրակարգի, Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետը ներկայացրել է հաշվետու զեկույց՝ տարբեր բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ: 2018 թվականի 1-ին կիսամյակում Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է 10 943 420 726 ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 643 998 կատարողական վարույթների, իսկ ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 596 903: Մնացորդ կատարողական վարույթների թիվը կազմել է 47 095: Նշված ժամանակահատվածում թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 10 601 զանգերի, իսկ Ծառայության արագ սպասարկման գրասենյակում նույն ժամանակահատվածում սպասարկվել են 36 110 քաղաքացիներ: Ծառայության տարբեր բաժինների պետերը ներկայացրել են իրենց բաժիններում առկա խնդիրներն ու Ծառայության ղեկավարից ստացել կոնկրետ հանձնարարականներ: Ի թիվս կատարողական վարույթներին առնչվող այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է նաև Ծառայության աշխատակիցներին խստորեն պահպանել կատարողական վարույթների իրականացման ժամկետները, կարգադրել է լինել խիստ հետևողական աշխատանքային կարգապահության պահպանման հարցում, գործողություններում՝ օպերատիվ, աշխատել սրտացավությամբ, նվիրվածությամբ և կատարողական վարույթի կողմերի հետ աշխատելիս ցուցաբերել նրբանկատություն, զսպվածություն: Կառույցի ղեկավարն ընդգծել է, որ Ծառայությունը շարունակելու է բաց և հասանելի գործելաոճը՝ մատչելի դարձնելով քաղաքացիների համար իր բոլոր գործառույթները, հնարավորինս պարզեցնելով վճարման պայմանները, տեղեկատվության հասանելիությունը և այլն: Անցնելով այլ օրակարգային հարցերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը խոսել է նաև Ծառայության տարբեր բաժիններում անցկացված տեսչական ստուգումների ու նշանակված ծառայողական քննությունների արդյունքների մասին՝ Տեսչական և վերլուծական բաժնի պետին տալով մի շարք հանձնարարականներ: Հակոբ Հակոբյանն անդրադարձել է նաև առաջիկայում սպասվելիք օրենսդրական փոփոխություններին՝ նշելով, որ դրանք նպատակաուղղված են լիենլու հարկադիր կատարման ոլորտի շարունակական կատարելագործմանը: Կառույցի ղեկավարը նաև նշել է, որ Ծառայությունը շարունակելու է հետամուտ լինել հարկադիր էլեկտրոնային աճուրդների ընթացակարգն էլ ավելի դյուրինացնելու և համակարգի թափանցիկությունն էլ ավելի բարձրացնելու գործընթացում: Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը մասնավորապես նշել է. «Հարկադիր կատարման ծառայությունն աշխատում է թափանցիկության շարունակական բարձրացման ուղղությամբ: Մենք առավել ակտիվ ենք լուսաբանելու Ծառայության գործառույթներն ու տարբեր ձևաչափերով ենք անդրադառնալու այն բոլոր հարցերին, որոնք հուզում են քաղաքացիներին: Մեր՝ հարկադիր կատարողներիս, և մեր ծառայության գործունեությունը պետք է համահունչ լինի Հայաստանի Հանրապետությունում կատարված փոփոխություններին և ժամանակի հրամայականին: Ավելի ենք ամրապնդելու Ծառայության հանդեպ ձևավորված վստահությունը մեր ամենօրյա ու ամենժամյա պատասխանատու աշխատանքի արդյունքում: Մեր աշխատանքի արդյունքում պետք է ունենանք մի համակարգ, որում պետական ծառայողը՝ հարկադիր կատարողը, կլինի պաշտպանված, հարգված և ընդունելի հասարակության կողմից: Լիահույս եմ, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում մենք անպայման արձանագրելու ենք շատ հաջողություններ: Մաղթում եմ բոլորիս բարի ծառայություն»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01