«Մենք 10 տարի շարունակ կրկնում էինք, որ Մարտի 1-ի բացահայտումը հնարավոր է միայն իշխանափոխության պարագայում, այդպես էլ եղավ։ Իշխանությունը փոխվեց և մենք իրական բացահայտման ենք ականատես լինում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բելգիայում գտնվող Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը։
Տիկին Ալլան երեկ աշխատանքի է եղել, երբ ամուսինը զանգել և տեղեկացրել է վերջին լուրերը՝ կապված Մարտի 1-ի գործի հետ։ «Հեղափոխությունից հետո ամեն օր լրահոսը թարմացնելուց այս լուրերին էի սպասում։ Վերջին օրերին արդեն անհամբեր էի դարձել։ Հիմա երբ կարդացի Միքայել Հարությունյանի, Քոչարյանի մասին, ուրախությունից տեղս չեմ գտնում։ Մանավանդ որ Հայաստանում չեմ։ Կուզենայի այդտեղ լինել, կիսել ուրախությունս ժողովրդիս հետ, երբ Քոչարյանը վկայից կդառնա մեղադրյալ»,- ասաց տիկին Ալլան։ Մեր զրուցակցի խոսքերով՝ մեղադրյալների շրջանակը այսքանով չպետք է սահմանափակվի։ Որպես մեղադրյալ պետք է ներգրավվեն Հայկ Հարությունյանը, Աղվան Հովսեփյանը, Վահագն Հարությունյանը, որը քննչական խմբի ղեկավարն էր, անպայման պետք է կանչվի հարցաքննության և պատասխանատվության ենթարկվի գործը դիտավորյալ սխալ ուղղությամբ տանելու համար։ «Մեղավորների շրջանակները շատ-շատ մեծ են։ Հրաման տվողից մինչև կրակող։ Եվ հիմա ես այևս ոչ մի կասկած չունեմ, որ Մարտի 1-ի գործը բացահայտվելու է։ Էլ ով, եթե ոչ Նիկոլը պետք է բացահայտի Մարտի 1-ի գործը, որն այդ օրերին եղել է ժողովրդի կողքին»,- եզրափակեց Ալլա Հովհաննիսյանը։
Շարունակությունը՝ այստեղ:
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
10:22
10:02
19:45
18:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03