Մինչև հեղափոխությունը դատական համակարգում գործել է «հեռախոսային իրավունք»: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը:
«Հիմա շատերն ասում են, թե որևէ ճնշում քաղաքական մարմինների կողմից չի եղել, փորձում են ցույց տալ, թե մարդիկ իրենց ներքին համոզմամբ են առաջնորդվել, թե ղեկավարությանը որը դուր կգա: Բայց եթե փաստաբանների, դատավորների, դատախազների հետ անկեղծ զրուցեք, նրանք կասեն, որ եղել են նաև «ցուցակային» գործեր, թե որ գործով ինչ որոշում պետք է կայացվի: Նման դեպքեր մենք ունեցել ենք»,- հայտարարեց նա:
ՍԴ նախկին անդամն ասաց, որ ամբողջ դատական համակարգը կազմալուծվեց, երբ վարչապետը հայտարարեց, որ դատական համակարգի աշխատանքին միջամտություն չի լինելու:
«Չգիտեին՝ ինչ անեին, սովորել էին, որ միջամտություն պետք է լինի: Հիմա ո՛չ վարչապետն է ցուցում տալիս, ո՛չ նրանց անմիջական ղեկավարը: Եվ, բարեբախտաբար, սկսեցին ինքնուրույն լինել»,- ասաց նա:
Հարցին՝ թե որտեղի՞ց գիտի, որ զանգեր են եղել, դատավորների վրա ճնշումներ են եղել, ցուցակներ են կազմվել, Կիմ Բալայանն ասաց, որ դրա մասին կան մամուլի հրապարակումներ, ՄԻՊ-ն իր զեկույցներում գրել է այդ մասին:
«Եթե անկեղծ զրուցեք դատախազների, փաստաբանների, դատավորների հետ՝ կասեն՝ այո՛, ցուցակներ եղել են: Առնվազն մամուլի հրապարակումներից կարող եմ ասել, որ եղել են: Այդ երևույթը միանշանակ առկա է եղել»:
Իսկ այն հարցին, թե անձամբ իր վրա ճնշումներ եղել են արդյոք, Բալայանը պատասխանեց. «Անձամբ իմ մասով չեմ ուզում գլուխ գովել, բայց մի անգամ ՍԴ նախագահ Հարությունյանն ասաց՝ պարո՛ն Բալայան, Դուք ՍԴ կազմավորել եք 1996-ին, եկել եք 2003թ-ից, բայց այս ընթացքում ավելի շատ հատուկ կարծիք եք գրել, քան ամբողջ ՍԴ անդամները՝ միասին վերցված: Ես իմ խղճի առաջ մաքուր եմ: Եղել են ՍԴ որոշումներ, որոնց հետ ես համաձայն չեմ եղել և այդ մասին ասել եմ»:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրությունների հետ կապված 2003թ.-ի, 2008թ.-ի ՍԴ որոշումներին, որոնք վերաբերում էին ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու դիմումներին, ապա Կիմ Բալայանն ասաց, որ չի եղել դրանք անվավեր ճանաչելու իրավական հիմք:
«Րաֆֆի Հովհաննիսյանի գործի քննության ժամանակ, ես նույնիսկ չեմ ուզում անուն տալ, որովհետև գործող քաղաքական գործիչ է, դատարանի դահլիճում հարց եմ տվել, ասել եմ՝ Ձեր գործունեությամբ նպաստում եք, որ Հովհաննիսյանի գործով իրականությունը վերհանվի՞, թե՞ խանգարվի: Պահանջում էին բոլոր տեղամասերից բերել քվեաթերթիկները և ստուգել: Դա ՍԴ–ի հետ առնչություն չունի: Որևէ մեկը բողոք չէր գրել, ՍԴ-ն ի՞նչ դնի իր որոշման հիմքում՝ անվավեր ճանաչելու համար: Հասարակությունն իր իրավագիտակցությունն այնքան չի զարգացրել, որ իրավական հիմքեր ստեղծի: Թող դատարան դիմեին, ճիշտ որոշում չկայացներ, ՍԴ-ն հնարավորություն կունենար գնահատել: Կարող եմ ասել, որ այս հարցում ՍԴ–ին մեղսագրվող արարքները տեղին չեն»,- մանրամասնեց նա:
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
10:22
10:02
19:45
18:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03