16.06
Սահմանադրության և պետական խորհրդանիշների տոնը յուրաքանչյուրի համար մեծ խորհուրդ ունի, այս մասին այսօր Սահմանադրության օրվան նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը: Ըստ նրա՝ այս տոնը մարմնավորում և ամփոփում է հայրենիքի անկախությունն ու ազատությունը:
«Սահմանադրությունը մեր ժողովրդի անկախ պետականության համար պայքարի յուրօրինակ արձանագրում է, եթե ոչ այդ արձանագրման անձնագիրը: Սահմանադրությունն է պատասխանում այն հարցին, թե ինչպիսի պետություն է ցանկանում ունենալ, ինչպիսի արժեքներով է ցանկանում ապրել երկիրը: Մեզ համար Սահմանադրությունը պետականություն ունենալու հարյուրավոր տարիների երազանքի իրականացման արձանագրում է»,- ասաց նա:
Թովմասյանը շեշտեց՝ Սահմանադրությունը երաշխավորն է՝ ՀՀ ինքնիշխանության, ժողովրդավարական ու իրավական պետություն լինելու, մարդու բարձրագույն արժեքը լինելու անքակտելիության:
Օգտվելով առիթից՝ նա շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք իրենց պայքարով, այդ թվում նաև կյանքի գնով, հաստատեցին հայ ժողովրդի ինքնիշխան լինելու իրավունքը:
«Մեր պետականության կայացման ցանկացած փուլում, ցանկացած իրավիճակում միայն սահմանադրականության ապահովումն է երաշխիքը՝ կայունության ու զարգացման: Ոչ ոք, ոչ մի նպատակ, ոչ մի արժեք չի կարող վեր լիներ սահմանադրականության պահպանումից»,- եզրափակեց Հրայր Թովմասյանը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում տեղի է ունենում Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվան նվիրված միջոցառում, որի շրջանակում կազմակերպվել է նաև ցուցահանդես:
Սահմանադրական դատարանում տեղի է ունենում Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվան նվիրված միջոցառում, որի շրջանակում կազմակերպվել է նաև ցուցահանդես: Միջոցառմանը մասնակցում է նաև նախագահ Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այսօր հուլիսի 5-ն է, Հայաստանում նշում են Սահմանադրության օրը: Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում:
2001 թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում։ Սակայն 2003 թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց։ Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005 թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց։
Սահմանադրությունը փոփոխությունների է ենթարկվել նաև 2015-ին: Մասնավորապես, 2015-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, ըստ որի՝ Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի:
16:29
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03