Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ քրեական գործի հայտարարության մեջ Դավիթ Հարությունյանն ավելի շատ քնարական, քան իրավական ձևակերպումներ է նկատել։
Մարտի 1-ի գործով ՀՔԾ վերջին հայտարարությունը պրոֆեսիոնալ չէ։ Այս մասին այսօր, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Հիշեցնենք` ՀՔԾ-ն հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ու նրա նկատմամբ հետախուզում հայտարարել։
ՀՔԾ հայտարարության մեջ գրված է, որ «2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների –ժամանակ ժողովուրդը զրկվել էր ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից: Ընտրությունների ընթացքում կատարված մեծածավալ խախտումները, որոնք հասարակական կազմակերպությունների, տարբեր իրավապաշտպան կառույցների և քաղաքացիների կողմից վերագրվել են ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործող վարչապետ՝ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին, առաջացրել են հանրության մեծ մասի զայրույթը»։
Ըստ Հարությունյանի՝ եթե դա պաշտոնական է, նշանակում է՝ վիճարկել ՍԴ ակտը: Միաժամանակ, նա չի խորշում 2008թ.–ի ընտրությունների արդյունքները քննելու հնարավորությունից։ «Եթե եղել են ընտրախախտումներ, իհարկե, պետք է քննվեն»,– լրագրողների հարցին ի պատասխան ասաց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերը տեղի ունեցան, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները հրաժարվեցին ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները։ Մի քանի հազար մարդ տասը օր գիշերեցին Ազատության հրապարակում։ Մարտի 1-ի առավոտյան նրանց ցրեց ոստիկանությունը։ Ցուցարարներին հետապնդեցին մինչև Մյասնիկյանի արձան, որտեղ էլ նրանց ուղղությամբ կրակ էր բացվել։ Տասը մարդ զոհվեց, այդ թվում` երկու զինծառայող։ Մեղավորները մինչև այսօր չեն ստացել իրենց պատիժը։
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
10:22
10:02
19:45
18:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03