Գյումրու Աճեմյան 2 հասցեում գտնվող հայտնի պատշգամբում 1984թ. նկարահանվել են «Մեր մանկության տանգոն» ֆիլմի մի քանի հայտնի տեսարաններ, սակայն 34 տարի անց, ֆիլմի մասին այդ մասին հիշեցնում է միայն տեղադրված ցուցատախտակը: Պատշգամբն ու շենքը գտնվում են կիսաքանդ վիճակում, իսկ պատասխանատու կառույցները ժամանակավորապես սառեցրել են դրանք նորոգելու աշխատանքները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտնեց, որ վերանորոգման նախագիծն էլ կա, կառուցման գումարի չափն էլ է որոշված:
«Երբ դեռ Արմեն Ամիրյանն էր նախարար, մշակույթի նախարարությունից եկան, ուսումնասիրեցին, ռուսական ընկերության հետ ծրագիրը կազմեցին: Նախահաշվարկային փաստաթղթերով վերանորոգումը պետք է կազմեր մոտ 340.000 դոլար»,- ասաց Բալասանյանը:
Նախագծի համաձայն` վերանորոգման աշխատանքներից հետո շենքի մի մասը պետք է դառնար թանգարան, իսկ մյուս հատվածն օգտագործվեր որպես այլ մշակութային հաստատություն:
«Շենքն արտաքինից որևէ փոփոխություն չի կրելու: Այն բացարձակապես նույնությամբ պահպանվելու է, որովհետև մեծ մշակութային արժեք է ներկայացնում քաղաքի համար»,- նշեց Գյումրու քաղաքապետը:
Մշակույթի նախկին նախարարը նախորդ տարվա նոյեմբերին «Արմենպրես»-ին տեղեկացրել էր, որ պատրաստ է նաև շենքի վիրտուալ նախագիծը:
Շենքը գտնվում է մշակույթի նախարարության հաշվեկշռում: Նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը հայտնեց, որ այս պահին ծրագրի մեջ որևէ փոփոխություն չկա, բայց վերանորոգման ուղղությամբ դեռ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01