Առաջիկա 5 տարում Թուրքիան պետք է մոռանա Եվրամիությանն անդամակցության մասին, նման հայտարարություն է արել Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի գծով զեկուցող Քեթի Փիրին։
Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, Փիրին շեշտել է, որ չնայած իրենց բազմաթիվ զգուշացումներին՝ Թուրքիայի իշխանություններն այդպես էլ որևէ քայլ չեն ձեռնարկել երկիրը ԵՄ պահանջներին համապատասխանեցնելու համար։
«Մենք դեռ անցյալ տարի հայտարարել էինք, որ եթե Թուրքիայում առանց որևէ շտկման կյանքի կոչվեն վերջին սահմանադրական փոփոխությունները՝ մենք հանդես կգանք Թուրքիայի և ԵՄ-ի միջև անդամակցության բանակցությունները դադարեցնելու կոչով։ Եվ ցավոք, հիմա եկել է դրա ժամանակը։ ԵՄ-ի դիրքորոշումը չի փոխվել, ցավոք, Թուրքիայի իշխանությունները նույնպես ոչինչ չեն փոխել։ Մենք պետք է ազնիվ լինենք և գիտակցենք, որ նման պայմաններում մեր հարաբերությունները զարգանալ չեն կարող», - ասել է Փիրին՝ հավելելով, որ նման պայմաններում Թուրքիան առնվազն 5 տարի պետք է «մոռանա ԵՄ-ին անդամակցության մասին»։
Ավելի վաղ Փիրին, մեկնաբանելով հունիսի 24-ին Թուրքիայում կայացած արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները, նշել է, որ փաստացի վերացվեց Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոչ ժողովրդավարական միանձնյա իշխանության ճանապարհին առկա վերջին արգելքը։ Նա նաև ընդգծել է, որ կառավարման նախագահական համակարգը համապատասխան չէ եվրոպական արժեքներին։
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
10:22
10:02
19:45
18:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03