Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն ադրբեջանական բանտում անցկացրած ինն ամիսներից հետո փորձում է հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակի վրա, նշում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:
«Սա իմ պարզապես հիանալի հարցազրույցն է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությանը: Այն արդեն երրորդն է մեկ շաբաթվա ընթացքում և ամենատեղեկատվականը: Անպայման լսեք, ձեզ դուրս կգա: Ռուսերեն է: Բայց ինձ է՛լ ավելի է դուր գալիս կադրի հետևում մեկնաբանությունը, չէ՞ որ «Ամերիկայի ձայնը» ԱՄՆ պետքարտուղարության ստորաբաժանումներից մեկն է, և եթե այնտեղ հստակ իրականության զգացողությունն ամբողջովին կորցրած Ադրբեջանի նախագահի նկատմամբ նյարդայնություն է զգացվում, ապա այդ կովկասյան հանրապետությունում ակնհայտորեն փոփոխություններ են սպասվում:
Հուսով եմ՝ ոչ լիբիական սցենարով, այլ թեկուզ հայկական»,- գրել է Լապշինը Facebook-ի իր էջում՝ կիսվելով տվյալ տեսանյութով։
Ինչպես նշում է լրատվամիջոցն իր ռեպորտաժում, մեկուկես տարի առաջ բլոգերի հետ կապված պատմությունը հայտնվել է լրատվամիջոցների առաջին էջերում: «Տարօրինակ կերպով այդ պատմության մեջ խառնվեցին կարծես երեք բարեկամական երկրների՝ Ադրբեջանի, Բելառուսի և Ռուսաստանի շահերը»,- նշում է ռեպորտաժի հեղինակը՝ հիշեցնելով, որ վերջին երկու երկրները նաև մեկ դաշնակցային պետության անդամ են:
«Բարեկամ Լուկաշենկոն հանկարծ մեծ ժեստ անելով՝ Ռուսաստանի ձերբակալված քաղաքացուն հանձնում է բարեկամ Ալիևին՝ կարծես բոլորովին մոռանալով բարեկամ Պուտինի մասին»,- ասված է ռեպորտաժում:
Լապշինը հարցազրույցում նշում է, որ Բելառուսի կողմից ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ պետության հարված էր Ռուսաստանի Դաշնության հեղինակությանը և կարգավիճակին: Բլոգերը հիշեցնում է, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել էր, որ փորձել է իր հարցով պայմանավորվել Ռուսաստանի և Իսրայելի հետ, բայց դա նրան չի հաջողվել:
«Իրականում, ինչպես իմացա ռուս դիվանագետներից, խոսքը Ռուսաստանի Դաշնությանը գազի համար պարտքի վճարումը հետաձգելու մասին էր: Այսինքն՝ նա ենթադրում էր, որ ինձ Ադրբեջանին չարտահանձնելու դիմաց ինչ-որ կերպ կհետաձգեն պարտքերի վճարման ժամկետները: Քանի որ Ռուսաստանն, իհարկե, հրաժարվեց, դա կանխատեսելի էր, նա ինձ հանձնեց Ադրբեջանին՝ դրանից մի քանի տարի առաջ ստացած և մինչ այժմ չվճարված վարկերի դիմաց»,- ասել է Լապշինը:
Լրատվամիջոցը նշում է, որ մինչ երկրների իշխանությունները զբաղված էին իրար հետ հարցեր պարզելով, ադրբեջանական բանտում Լապշինը քիչ էր մնում զրկվեր կյանքից: Լապշինը հարցազրույցի ժամանակ պատմել է, թե ինչպես են Բաքվի բանտում իր վրա հարձակում գործել, ինչից հետո նա հայտնվել է քաղաքի կենտրոնական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Այնտեղ արթնանալուց հետո նրան տեղեկացրել են, որ նրան գտել են խցում կախված: Իսրայելի դեսպանը, սակայն, իրեն խորհուրդ է տվել ոչ մի հայտարարություն չանել՝ նշելով, որ, հասկանալի է, թե ինչ է տեղի ունեցել իրականում, և հայտնել է, որ Ալիևը Լապշինի նկատմամբ համաներում է կիրառել:
«Ամերիկայի ձայնը» նշում է, որ Լապշինը չի բավարարվել նրանով, որ կարողացել է վերադառնալ տուն, և Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց է ներկայացրել՝ մեղադրելով Ադրբեջանի իշխանություններին իր դեմ մահափորձ կատարելու համար: Լապշինը նշել է, որ Ադրբեջանը զբաղվում է առանձին մարդկանց, ճանապարհորդների, զբոսաշրջիկների հետապնդմամբ, որոնք կապ չունեն քաղաքականության կամ իրավապաշտպանության հետ:
«Այսինքն՝ ինչ-որ կերպ նրանք ցույց են տալիս իրենց ժողովրդին, հնարավոր է՝ բնակչության առավել քիչ կրթված շերտերին, որ նա այնքան ուժեղ առաջնորդ է, որ կարող է բռնել ճանապարհորդի»,- ասել է Լապշինը:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55