ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Ջերմուկ քաղաքում ընթանում է քննարկում Ամուլսարի հանքի շահագործման խնդրի առնչությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկմանը մասնակցում են «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիները, ինչպես նաև կառավարության անդամները։ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հանքի շահագործման հարցը պետք է դիտարկել երկու խնդրի համատեքստում։
«Առաջինը՝ հանքի շահագործման հնարավոր ազդեցությունը ջրային ռեսուրսների որակի և երկրորդը՝ հանքի շահագործման հնարավոր ազդեցությունը Ջերմուկի՝ որպես առողջարանային կենտրոնի վրա»,-ասաց վարչապետը։ Վարչապետը նշեց, որ այս երկու դեպքում էլ հնարավոր է երկու պատասխան՝ այո, հանքի շահագործումը կարող է բացասական հետևանք ունենալ ջրերի ու Ջերմուկի վրա, և ոչ՝ բացասական ազդեցություն չունենալ։ «Ուզում եմ հասկանալ, կարող ենք եռակողմ վստահելի մեխանիզմ ստեղծել, որպեսզի ունենանք վերջնական ու անառարկելի պատասխան այս հարցերի շուրջ»,-ասաց վարչապետը՝ հույս հայտնելով, որ ի վերջո չեն լինի մարդիկ, ում չեն հետաքրքրի փաստերը և առաջ կտանեն իրենց ճշմարտությունը։
Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց բազմիցս հնչեցրած իր միտքը, որ կառավարության՝ հանքերի շահագործման հետ կապված որոշումները պետք է հիմնված լինեն փաստերի և ոչ զգացմունքների վրա։ «Եթե մենք այս իրավիճակում որևէ ապօրինություն անենք, եթե ոչ մեր տեսակետից, այլ միջազգային հարաբերությունների տեսակետից, ապա կարող ենք շատ բարդ խնդիրների առաջ կանգնենք»,-հավելեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը չբացառեց վարկածը, որ Ամուլսարի շուրջ ստեղծված թնջուկը լինի որոշակի ուժերի կողմից, որպեսզի Հայաստանին մեծ դատական գործընթացների մեջ ներքաշեն։ Այս մտքին ի պատասխան՝ հանքի շահագործման դեմ արտահայտվող քաղաքացիները ասացին՝ «այդպես չէ»։
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ չունի որևէ շահագրգռվածություն այս հարցում, չունի կաշկանդվածություն որևէ անձից, իր համար գերակա է Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահը։ «Իմ անձնական համակրանքով ամեն ծառն ավելի թանկ է, բայց վարչապետի կարգավիճակում ես պետք է լինեմ հավասարակշռված»,-հավելեց վարչապետը։
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44