ARM | RUS |

Մանե Թանդիլյանի հրամանը՝ օտարերկրյա պետությունում աշխատող ՀՀ քաղաքացիների կուտակային հաշիվների վերաբերյալ

06.07.18 | 13:21

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաման է ստորագրել, որով հաստատել է օտարերկրյա պետությունում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստան վերադառնալու և (կամ) բնակություն հաստատելու դեպքում այդ պետությունում նրանց անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգից այդ անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում բացված կուտակային կենսաթոշակային հաշիվներին գումարները փոխանցելու կարգը և օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրելու կարգը և այդ տեղեկատվության կազմը:

Որոշումն ընդունվել է հունիսի 13-ին, ուժի մեջ է մտնելու հուլիսի 12-ին:

ԿԱՐԳ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՐԱՆՑ ԱՆԴԱՄԱԿՑԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԱՅԴ ԱՆՁԱՆՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՑՎԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ

  1. Սույն կարգով կարգավորվում են օտարերկրյա պետությունում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ՝ քաղաքացի)` Հայաստանի Հանրապետություն վերադառնալու և (կամ) բնակություն հաստատելու դեպքում այդ պետությունում նրանց անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգից այդ անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում բացված կուտակային կենսաթոշակային հաշիվներին գումարները փոխանցելու կարգին առնչվող հարաբերությունները:
  1. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

1) անձը հաստատող փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացիների) համար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը,

2) սույն կարգում օգտագործվող մյուս հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունները:

  1. Եթե քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում չունի իր անունով բացված կենսաթոշակային հաշիվ, ապա կենսաթոշակային հաշիվ բացելու համար քաղաքացին կամ նրա լիազորած անձը մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնում է կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում, որի ձևը և ներկայացման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից: Սույն կետում նշված դիմումը ներկայացնելու պահից քաղաքացին համարվում է կենսաթոշակային համակարգի մասնակից, որի վրա տարածվում են կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների համար Օրենքով սահմանված դրույթները:
  1. Օտարերկրյա պետությունում անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգից Հայաստանի Հանրապետությունում բացված կուտակային կենսաթոշակային հաշվին միջոցների փոխանցումը կազմակերպելու նպատակով քաղաքացին կամ նրա լիազորած անձը մասնակիցների ռեեստր վարողին, այդ թվում` հաշվի օպերատորի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ մասնակիցների ռեեստրը վարողի ինտերնետային կայքի միջոցով, ներկայացնում է.

1) օտարերկրյա պետությունում անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգից գումարները ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգ փոխանցելու վերաբերյալ դիմում, որում նշվում են`

ա. քաղաքացու անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.

բ. քաղաքացու հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը (առկայության դեպքում).

գ. քաղաքացու էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում).

դ. պետության (պետությունների) անվանումները, որտեղ քաղաքացին անդամակցել է կուտակային կենսաթոշակային համակարգի.

ե. այն էլեկտրոնային հասցեն, որով, դիմումը մերժելու դեպքում, պետք է տեղեկացնել կամ այն անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ում պետք է հանձնել դիմումը մերժելու մասին պատասխանը.

զ. եթե դիմումը ներկայացրել է մասնակցի լիազորած անձը` դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն,

2) քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը, իսկ լիազորված անձի կողմից դիմում ներկայացվելու դեպքում` նաև լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորագիրը,

3) ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգում քաղաքացու անունով բացված կենսաթոշակային հաշվի համարը:

  1. Սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված դիմումի ձևը սահմանում է անձը մասնակիցների ռեեստր վարողը: Դիմումին և փաստաթղթերին կից ներկայացվում է նաև տեղեկանք (փաստաթուղթ)` տրված օտարերկրյա պետությունում անձի անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգի կառավարումն իրականացնող մարմնի (ակտիվների կառավարչի, ապահովագրական ընկերության կամ համապատասխան այլ կազմակերպության (այսուհետ՝ համապատասխան կազմակերպություն)) կողմից, որում առկա է հետևյալ տեղեկատվությունը`

1) քաղաքացու անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

2) օտարերկրյա պետությունում մասնակցի անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգի անվանումը,

3) համապատասխան կազմակերպության լրիվ անվանումը և գումարները փոխանցող կազմակերպության լրիվ անվանումը, եթե փոխանցումը փաստացի իրականացնողը չի հանդիսանում համապատասխան կազմակերպությունը,

4) կուտակված ընդհանուր գումարը` արտահայտված այն արժույթով, որով դրանք կուտակվել են` տեղեկանքի տրամադրման օրվա դրությամբ,

5) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված՝ ազատ փոխարկելի արտարժույթների (ԱՄՆ դոլար, եվրո, ռուսական ռուբլի) կազմի մեջ մտնող արտարժույթը (ISՕ (ԻՍՈ) կոդը), որով համապատասխան կազմակերպությունը կարող է փոխանցել մասնակցի կենսաթոշակային հաշվում կուտակված դրամական միջոցները,

6) այն հաշվեհամարը, որից փոխանցվելու են գումարները,

7) տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը:

  1. Սույն որոշման 5-րդ կետում նշված տեղեկանքը մասնակիցների ռեեստր վարողին ներկայացվում է տեղեկանքը տրամադրելու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում:
  1. Սույն որոշման 5-րդ կետում նշված տեղեկանքը ներկայացվում է ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ: Տեղեկանքը ներկայացվում է անգլերեն լեզվով կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի:
  1. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դիմումը և կից փաստաթղթերը, ինչպես նաև 5-րդ կետով նախատեսված տեղեկանքը ստանալուց հետո մասնակիցների ռեեստրը վարողը 5 աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացուն տրամադրում է այն բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցվեն օտարերկրյա պետությունում անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգում կուտակված միջոցները, ինչպես նաև այն տարբերակիչ ծածկագիրը, որը փոխանցող կողմը պարտադիր նշում է փոխանցման հանձնարարականի «նպատակ» դաշտում:
  1. Մասնակիցների ռեեստրը վարողը կարող է մերժել սույն կարգի 8-րդ կետում նշված տեղեկատվության (բանկային հաշվի և ծածկագրի) տրամադրումը, եթե ներկայացված փաստաթղթերում ներկայացվել են կեղծ, թերի անարժանահավատ տվյալներ կամ չեն համապատասխանում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից կիրառվող` գործարքների կասկածելիության չափանիշներին` այդ մասին տեղեկացնելով սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունում նշված էլեկտրոնային հասցեով (դիմումում նշված լինելու դեպքում) կամ դիմումը մերժելու մասին պատասխանն առձեռն (ստորագրությամբ) հանձնելով քաղաքացուն կամ սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունում նշված անձին (քաղաքացու կամ այդ անձի դիմելու դեպքում): Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից կիրառվող գործարքների կասկածելիության չափանիշները կարգավորվում են մասնակիցների ռեեստրը վարողի փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի կանխարգելումը կանոնակարգող ներքին իրավական ակտերով:
  1. Օտարերկրյա պետությունում անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգում կուտակված և սույն կարգի 8-րդ կետում նշված բանկային հաշվին փոխանցված միջոցների արտարժույթի փոխարկման, այլ պետություն դրամական փոխանցում կատարելու բոլոր ծախսերը` ներառյալ թղթակից բանկերի և մասնակիցների ռեեստրը վարողի միջնորդավճարները գանձվում են քաղաքացու միջոցներից: Մասնակիցների ռեեստրը վարողի միջնորդավճարները սահմանվում են մասնակիցների ռեեստրը վարողի` սակագները կարգավորող ներքին իրավական ակտերով:
  1. Մասնակիցների ռեեստրը վարողն 8-րդ կետում նշված բանկային հաշվի համարին փոխանցումն ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում է դրամական միջոցների փոխարկումը փայերի և փայերի փոխանցումը քաղաքացու կենսաթոշակային հաշվին: Նշված գործընթացը կարգավորվում է մասնակիցների ռեեստրը վարողի` ռեեստրավարման գործառույթը կարգավորող ներքին իրավական ակտերով:
  1. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունում նշված էլեկտրոնային հասցեով (դիմումում նշված լինելու դեպքում) մասնակիցների ռեեստրը վարողը փայերի թողարկումը կազմակերպելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցված գումարի չափի, դրա փոխարկման (նշելով արտարժույթը) և դրամական փոխանցումներ կատարելու հետ կապված բոլոր ծախսերի չափերի մասին այդ հասցեով ծանուցում է քաղաքացուն:

ԿԱՐԳ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ

  1. Սույն կարգով կարգավորվում են կուտակային կենսաթոշակի մասնակցի` օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրելուն առնչվող հարաբերությունները:
  1. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունները:
  1. Անձի` աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված լինելու մասին տեղեկատվություն ստանալու վերաբերյալ մասնակիցների ռեեստր վարողի կողմից հարցում ստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը (այսուհետ՝ Գործակալություն), հիմք ընդունելով հարցման մեջ նշված` անձի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, հարցումը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրում է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակման առկայության կամ բացակայության մասին տեղեկատվություն:
  1. Տեղեկատվությունը ներառում է`

1) անձի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

2) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը (առկայության դեպքում),

3) նշում աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակման առկայության կամ բացակայության վերաբերյալ,

4) բժշկասոցիալական փորձաքննական որոշման համարը:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկատվությունը Գործակալությունը փոխանցում է մասնակիցների ռեեստր վարողի հետ փոխհամաձայնեցված` թղթային կամ էլեկտրոնային եղանակով:


Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց ջրատարը

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է «Արտաշավան-Սաղմոսավան» 700 մմ-ոց...

16:25

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն 2025-ին դատարան ներկայացված հայցերով ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ է

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից միայն...

16:07

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու կապակցությամբ

Պուտինը շնորհավորել է Իրանի գերագույն նոր առաջնորդին՝ ընտրվելու...

15:55

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն են կատարել

Հրազդանում ոստիկանները կալանավորել են 2 տղամարդու, որոնք 2 մարզերում 22 բնակարանային գողություն...

15:38

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

Ո՞վ էր գողացել Գեղարդավանքի գանձանակի 1 մլն դրամը

15:22

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում. ՇՄՆ

Իրանի տարածքից դեպի ՀՀ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում....

15:09

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն դիտվել

Հայաստանում մարտի 7-8-ի տեղումներում թթվայնության, անիոնային և կատիոնային կազմի փոփոխություն չեն...

14:54

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի թաղամասը

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի...

14:37

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու հարցը

Դատարանում կքննարկվի կարգալույծ Ստեփան Ասատրյանի գործով հայցի ապահովումը վերացնելու...

14:23

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

14:22

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ

ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային...

14:06

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

13:55

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել. Մանրամասներ

Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել....

13:44

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

Ապօրինի որսի դեպքեր են բացահայտվել

13:26

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական հացահատիկ

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 488 տոննա ռուսական...

13:05

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ-ն օրակարգ թելադրելու և փողոցը վերահսկելու իր տարբերակն ունի. Տիգրան...

10:22

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման կետերում

Մարտի 9-ին դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները փոխանակման...

10:03

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ Քոչարյան

Մենք մաշեցրել ենք այս իշխանությանը և դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար․ Ռոբերտ...

09:27

Իրանի նոր գերագույն առաջնորդի ազգանունը կմնա Խամենեի

Իրանի նոր գերագույն առաջնորդի ազգանունը կմնա Խամենեի

09:04

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի...

17:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44