ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է ուսումնասիրություն՝ պարզելու համար, թե ինչ սկզբունքով են պետական տարբեր գեատեսչություններ տրամադրում բացառիկ լիցենզիաներ: Այս մասին ՏՄՊՊՀ նիստում հայտարարեց ՏՄՊՊՀ վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը:
Նա ասաց, որ խոսքը մասնավորապես վերաբերում է ձկան և խեցգետնի արտահանմանը, հանքերի շահագործմանը, անտառահատմանը, պետական գույքի վարձակալությանը, Սևանի ափամերձ տարածքների վարձակալմանը, դպրոցներում սննդի կազմակերպման համար տարածքների տարածքների տրամադրմանը, բացօթյա առևտրի կազմակերպմանը, արտաքին գովազդների վահանակների տեղադրմանը և այլն:
«Հավասար մրցակցային պայմանների ապահովման դաշտի տեսանկյունից սա շատ կարևոր խնդիր է: Մենք գտնում ենք, որ լիցենզիաների, թույլտվությունների տրամադրումը պետք է իրականացվի հրապարակային, մրցակացային, որպեսզի բոլոր ցանկացողները մասնակցեն»,- ասաց Գ. Ալավերդյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրել են 27 պետական մարմինների կողմից վերոնշյալ թույլտվությունների տրամադրման գործընթացները, դիտարկվել են մոտ 600 իրավական ակտեր:
Ալավերդյանի խոսքով՝ արդյունքում բացահայտվել է ոչ մրցակցային հիմունքներով, առանց մրցութային կարգի իրականացվող 45 գործառույթներ:
«Կարևոր խնդիր է պետական մարմինների կողմից պետությանը պատկանող սահմանափակ ռեսուրսների օգտագործման իրավունքների ոչ մրցակցային կարգով տրամադրումը: Օրինակ առևտրային նպատակով ձկան, խեցգետնի և այլ պաշարների արդյունահանումը մեր երկրում համարվում է սահմանափակ ռեսւորսների օգտագործում: Տվյալ թույլտվությունը ստանալու համար սահմանված կարգի համաձայն հայտատուն պետք է ներկայացնի դիմում, որի հիման վրա էլ առանց կոնկրետ չափորոշիչների լիազոր պետկան մարմինը նախապատվությունը տալիս է նախընտրած հայտատուին»,- ասաց Գնել Ալավերդյանը:
Ըստ նրա՝ բացահայտվել են նախ խնդիրներ, որոնք վերաբերում են պետական գեչատեսչությունների կամ նրանց ենթակայությամբ գործող մարմինների կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացմանը: Ալավերդյանը նշեց, որ մի շարք դեպքերում առևտրային գործունեությամբ զբաղվող մասնավոր ընիերություններ հայտնվել են անհավասար մրցակցային պայմաններում՝ նույն գործունեությամբ զբաղվող պետական մարմնի նկատմամբ:
«Օրինակ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը մատուցում է ծառայություններ հանգստի, զբոսաշրջության հետ կապված, իսկ արդարադատության նախարարության «ՀՀ ԱՆ թարգամանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը, իրականացնում է վճարովի թարգմանչական գործունեություն: Բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոցը իրականացնում է գիշերակացի տրամադրում: Այս կառույցները պետական բյուջեից են ֆինանսավորվում, չեն վճարում ձեռնարկատիրական գործունեության համար սահմանված հարկ, ստանում են մրցակցային առավելություններ նույն աշխատանքով զբաղվող մասնավոր այլ ընկերությունների նկատմամբ»,- շեշտեց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01