Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովում այսօր Ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգերի և օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկում է տեղի ունենում հաշմանդամության խնդիրներ ունեցողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների հետ:
Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը կարևորեց սահմանափակ հնարավորություններ ունեցողների քվեարկությունը կազմակերպելու համար առավելագույնս հավասար հնարավորություններ ապահովելը, մասնավորապես՝ տեղամաս, քվեարկության սենյակ հասնելու, ինքնուրույն գրանցվելու քվեարկելու առումով:
Նա ասաց, որ քննարկվում է տեղամասերի մատչելիության հարցը, և այս ընտրություններին անիրագործելի ծավալի աշխատանք է այդ ամենը, սակայն քննարկումները շարունակվում են:
«Այս առումով միշտ խնդիրներ են լինում: Մի կողմից, անկախ խնդիրներից, պետք է ապահովել մարդու ընտրելու իրավունքի իրացումը և մյուս կողմից՝ ունենք դրա չարաշահման խնդիր: Նախորդ ընտրությունների ժամանակ 70 հազար 500 մարդ օգնողի միջոցով է ընտրություն կատարել, և ես կարծում եմ, որ նրանց մի մասը կարող էր ինքնուրույն ընտրել: Այսինքն՝ զանգվածային վերահսկող քվեարկության հետ ենք գործ ունեցել, ինչը հանցագործություն է»,-ասաց Դանիել Իոաննիսյանը և նշեց, որ 70 հազար ընտրողը հավասար է հինգ մանդատի: Նա նաև անդրադարձավ հայերենին չտիրապետող ընտրողների խնդիրներին:
Նա ասաց, որ քվեարկության կարգի փոփոխություն է նախատեսվում և քվեախցիկում այլևս գրիչ չի լինելու, որևէ բան նշելու կարիք չի լինելու, և ընտրողը պարզապես իր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը դնելու է ծրարի մեջ: Նա ասաց, որ այս դեպքում ձեռքի ավելի քիչ շարժունակություն է անհրաժեշտ, հայերենի իմացությունը պարտադիր չէ, և ընտրողը միայն կարող է իր նախընտրած կուսակցության համարը իմանալ, որը մեծ է նշված լինելու, ինչը հնարավորություն կտա նաև սահմանափակ տեսողության անձիք ևս ընտրություն կատարեն:
«Դիսըբիլիթիինֆո» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սիփան Ասատրյանն առաջարկեց որոշ քանակությամբ բրայան համակարգով քվեաթերթիկներ բաժանել հանձնաժողովին: Նա օրինակ բերեց՝ եթե մի ընտրատեղամասում կա երկու կույր ընտրող, բաժանել տասը բրայան քվեաթերթիկ, և մի քանի ընտրող ևս քվեարկի այդ քվեաթերթիկներով, որով կապահովվի նաև քվեարկության գաղտնիությունը:
Նա կատակով նշեց, որ իր ընտանիքից տարբերվող քաղաքական դիրքորոշում ունի, և երբ ընտանիքի անդամներից մեկն իրեն օգնել է ընտրել, քանի որ ինքը կույր է, վստահ չէ, որ իր ցանկացած կուսակցության օգտին է ընտրել:
Դանիել Իոաննիսյանը նշեց, որ բրայան քվեաթերթիկների հարցը կքննարկվի, և իր կարծիքով՝ դա ամենաիրագործելի է: Քննարկվեց նաև «ափլիքեյշնի» տարբերակը, որ ականջակալով կույրին կհայտնի համարները, սակայն այն չպետք է հիշվի, որ գաղտնիությունը չխախտվի:
09:44
09:36
09:19
09:01
20:03
19:33
19:01
18:33
18:02
17:02
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01