Սյունիքի և Վայոց ձորի մարզեր 2-օրյա աշխատանքային այց կատարած վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արենի գյուղում է:
«Ես այսօր ձեր առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկան և չեն կարող լինել արտոնյալներ: Հայաստանում մաֆիոզ կառավարման ժամանակներն ավարտվել են. մաֆիոզ շուստռիությունների ժամանակներն ավարտվել են, և յուրաքանչյուրը հավասար է օրենքի առաջ, և ամեն օրինախախտը պատասխանատվություն է կրելու: Եվ օրինականությունը լինելու է այն սյունը, որի վրա հիմնված է լինելու պետությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ բարկ արևի տակ իր հետ հանդիպման եկած Արենի գյուղի բնակիչներին:
Նա նկատեց. «Մետրերով ու կիլոմետրերով առաջ ենք գնալու, քանի որ ես գիտեմ, որ այդ ամենի համար ես ունեմ ձեր վստահությունը»: Այս հայտարարությունն ընդունվեց առավել ջերմ ծափահարություններով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին նկատեց, որ ժողովրդից թալանվածից մոտ 10 միլիարդի չափով վերադարձնելու են համայնքներին:
Նա ներկայացրեց, թե փոփոխությունների շունչն ինչպես է անդրադառնալու՝ ասելով, որ եթե երրորդ փուլում մարդիկ պետք է համայնքներում զգան փոփոխությունները, երկրորդ փուլում դա արդեն պետք է տեսնեն իրենց բակերում, իսկ դրան էլ հաջորդող փուլում «որպես բարեկեցություն և անվտանգության զգացում զգան արդեն իրենց ընտանիքներում»:
Ամենակարևորը, ըստ նրա, որ բոլորը վստահ լինեն երկրի ապագայի հարցում:
Հիշեցնենք, որ վարչապետն ուղղաթիռով Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանի ու «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ հետևել է Ամուլսարի հանքի շահագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, այնուհետև Կեչուտ համայնքում հանդիպել Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնակիչներին ու բնապահպաններին, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այցն ունի փաստահավաք նշանակություն:
Նաև հանդիպումներ են եղել Մեղրիի, Քաջարանի և Կապանի բնակիչների հետ:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01