Սույն թվականի հուլիսի 5-ին Եվրոպայի խորհրդի (այսուհետ՝ ԵԽ) ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 56-րդ լիագումար նիստի շրջանակներում հաստատվել է Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համակարգի՝ 2015 թվականին ՖԱԹՖ-ի 2013թ. Մեթոդաբանությամբ իրականացված 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ վերհանված խնդիրների առնչությամբ երկրի կողմից իրականացված քայլերի վերաբերյալ առաջընթացի հաշվետվությունը։ Առաջընթացի հաշվետվության եզրահանգմամբ, ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել ՖԱԹՖ-ի 1-ին (Ռիսկերի գնահատումը և ռիսկահենք մոտեցման կիրառությունը), 7-րդ (Զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորմանն առնչվող թիրախային ֆինանսական պատժամիջոցները) և 8-րդ (Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները) հանձնարարականների իրագործման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից:
Մասնավորապես․
• ՖԱԹՖ 1-ին հանձնարարականի մասով․ Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է ՀՀ-ում ՓԼ/ԱՖ ազգային ռիսկերի գնահատման (ՌԱԳ) վերանայված մեթոդաբանությունը, որի հիման վրա շահագրգիռ գերատեսչությունների կողմից վերանայվել են ՌԱԳ մի շարք ոլորտներ, այդ թվում՝ ՓԼ սպառնալիքները և միտումները, լատենտային հանցավորությունը, անդրսահմանային հոսքերը, ստվերային տնտեսության և կոռուպցիայի մակարդակը, ինչպես նաև առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների՝ ՓԼ/ԱՖ տեսանկյունից չարաշահման ռիսկը:
• ՖԱԹՖ 7-րդ հանձնարարականի մասով․ Մշակվել և ՀՀ ազգային ժողովի կողմից ս.թ․ մարտի 1-ին ընդունվել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման առնչությամբ թիրախային ֆինանսական պատժամիջոցների կիրառման պարտականությունը։
• ՖԱԹՖ 8-րդ հանձնարարականի մասով․ Իրականացվել է ոչ առևտրային կազմակերպությունների՝ ԱՖ տեսանկյունից չարաշահման ռիսկայնության ուսումնասիրություն ըստ վերջինների գործունեությունը կարգավորող օրենքների, ինչպես նաև ըստ ԱՖ տեսանկյունից ռիսկային երկրների հետ հնարավոր առնչությունների: Ընդհանուր առմամբ, Հայաստանը լավ առաջընթաց է արձանագրել 2015 թվականի գնահատման հաշվետվությամբ վերհանված՝ տեխնիկական համապատասխանությանն առնչվող խնդիրների լուծման ուղղությամբ, ինչի արդյունքում որպես «մասամբ համապատասխանող» գնահատված 5 հանձնարարականից 2-ը (Հանձնարարականներ 1 և 7) վերագնահատվել են որպես «հիմնականում համապատասխանող»։ Եվս մեկ հանձնարարականի (Հանձնարարական 8) գնահատականը «հիմնականում համապատասխանող»-ից բարձրացվել է «համապատասխանող»։
10:25
10:11
09:46
09:23
09:08
23:04
22:45
13:37
13:02
10:17
09:22
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15