Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության այցը Քվեբեկ: Այցի շրջանակում Արա Բաբլոյանը հուլիսի 5-ին հանդիպել է Կանադայի Համայնքների պալատի նախագահ Ջեֆ Ռիգանի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ից:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Ջեֆ Ռիգանին Կանադայի ազգային տոնի առթիվ՝ հղելով ջերմ շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջեւ ձեւավորվել են ամուր բարեկամական կապեր: Անդրադառնալով միջխորհրդարանական փոխգործակցության զարգացմանը՝ ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարն այս հարցում կարեւորել է պատգամավորական բարեկամական խմբերի դերը եւ փոխայցերի ակտիվացումը: Արա Բաբլոյանի խոսքով՝ չնայած աշխարհագրական հեռավորությանը, Հայաստանը եւ Կանադան համագործակցում են երկկողմ ու բազմակողմ բնագավառներում:
Անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների, հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում երկու երկրների համագործակցությանը: ՀՀ ԱԺ նախագահը, նշելով, որ Ֆրանկոֆոնիայի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովը 2018 թվականին Երեւանում անցկացնելու հարցում Կանադան կարեւոր աջակցություն է ցուցաբերել, փաստել է, որ Հայաստանը սիրով հյուրընկալելու է բարձրաստիճան հյուրերին, այդ թվում՝ Կանադայի պաշտոնական պատվիրակությանը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման խնդրին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումն այդ հարցում. Համայնքների պալատը դեռեւս 2004թ. ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, իսկ 2015թ. ապրիլին՝ Հայոց ցեղասպանության եւ այլ ցեղասպանությունների ճանաչումը վերահաստատող, ինչպես նաեւ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող բանաձեւ:
ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Կանադայի իշխանությունների որդեգրած հավասարակշռված եւ անկողմնակալ դիրքորոշումը:
Արա Բաբլոյանն անդրադարձել է նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նշելով, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, միաժամանակ համաձայնագիր ստորագրեց Եվրամիության հետ: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը ժողովրդավարական արժեքներ դավանող պետություն է եւ մշտապես քայլեր է ձեռնարկում ժողովրդավարական գործընթացների խորացման ուղղությամբ: Ջեֆ Ռիգանն իր հերթին ողջունել է ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը:
Քննարկվել են Կանադայի հետ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությանը, կանադահայ համայնքի գործունեությանը վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են, որ Կանադայում բնակվող շուրջ 90 հազար հայերը զգալի ներդրում ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում եւ ակտիվ ներգրավված են Կանադայի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Կանադայի Համայնքների պալատի նախագահն ընդգծել է, որ երկկողմ փոխգործակցությունն ամուր հիմքերի վրա է դրված: Նա փաստել է, որ իր երկիրն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը Ջեֆ Ռիգանին հրավիրել է Հայաստան:
Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է նաեւ Քվեբեկի Ազգային ժողովի եւ ՖԽՎ նախագահ Ժակ Շանյոնի հետ:
Հանդիպումներին ներկա է եղել ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01