«Երևանի հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն շերտի վերականգնամ և ներկման աշխատանքների ձեռքբերման նպատակով հունիսի 20-ին էլեկտրոնային ձևով հայտարարվել էր բաց մրցույթ: Մրցույթին մասնակցելու հայտերի վերջնաժամկետն ավարտվել է հուլիսի 6-ին, ժամը 15:00-ին, և 3 ընկերությունների կողմից ենք հայտ ստացել»,- ասաց Մարիա Նիկոլյանը:
Հեռուստաաշտարակի թարմացման մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել «Մոնտաժտրանսշին», «Պրոմ թերմ» և «Դավիթ էներջի» ՍՊԸ-ները: Մրցութային հանձնաժողովը պետք է 5-օրյա ժամկետում ուսումնասիրի ներկայացված փաստաթղթերն ու որոշի հաղթողին:
«Ընկերությունները ներկայացրել են իրենց գումարային առաջարկները: Այս պահի դրությամբ 64 մլն. 800 հազար դրամ գումարային առաջարկով առաջին տեղն է զբաղեցնում «Դավիթ էներջի» ՍՊԸ-ն, սակայն դեռ փուլեր կան անցնելու, և հնարավոր է, որ վերջնական ամփոփման արդյունքում պայմանագիրն այլ ընկերության հետ կնքվի»,- նշեց գնումների բաժնի պետը:
Երևանի հեռուստաաշտարակը վերջին անգամ ներկվել է 2005թ.-ին: «ՀՀՌՑ» ՓԲԸ-ի տեխնիկական գծով գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Դավթյանի խոսքով` ներկումից հետո այն պետք է 5-7 տարին մեկ անգամ թարմացնել, բայց այս անգամ աշխատանքները մի փոքր ուշացել են: 308 մետր աշտարակը ներկելու համար ներկող մասնագետները պետք է նաև հատուկ փաստաթղթեր ներկայացնեն:
«Ներկող մասնագետները պետք է այդպիսի բարձրության վրա աշխատելու թույլտվություն ունենան ու առողջության համապատասխան տեղեկանք ներկայացնեն: Իսկ աշխատանքի դժվարությունը կայանում է նրանում, որ այդ բարձրության վրա պետք է հակակոռոզիոն շերտը մաքրել, նախաներկում իրականացնել և հետո երկու շերտով ներկել»,- նշեց Դավթյանը:
Հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները, ըստ նախնական հաշվարկների, կմեկնարկեն օգոստոսին և կավարտվեն սեպտեմբեր ամսին: Այն կգունավորվի վերևից ներքև կարմիր և սպիտակ հաջորդականությամբ:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44