Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը նոր տեղակալի նշանակում է արել: Նա իր ֆեսբուքյան էջում գրել է, որ Արամայիս Գրիգորյանը սփյուռքի նախարարի տեղակալ է նշանակվել:
Նախարարը մասնավորապես գրել է.«Սփյուռքի նախարարությունը շարունակվում է համալրվել երիտասարդ, եռանդուն, նորարար մտքով ու ստեղծարար մտածողությամբ կադրերով, որոնք միանշանակ աննախադեպ թարմություն և որակ են հաղորդելու Հայաստան-սփյուռք հարաբերություններին»:
Ստորև ներկայացնում ենք Արամայիս Գրիգորյանի կենսագրությունը:
Աշխատանքային փորձ
01․2017թ․– 07․2018թ․ – ԹՈւՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (դասընթացավար)
10․2017 – 01․2017 – ԲԵՅՍԻՔ ԱՅԹԻ ՍԵՆԹԸՐ (դասընթացավար)
09․2015 – 08․2016 – ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ (ՓԲՎ ֆինանսական վերլուծաբան)
11․2013 – 09․2015 – ՎՏԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ (ՓԲՎ հաճախորդի մենեջեր)
06․2013 – 11․2013 – ՍԵՐՎԱ ՊԼՅՈՒՍ ՍՊԸ (հաշվետար)
Կրթություն
2016 ԲԵՅՍԻՔ ԱՅԹԻ ՍԵՆԹԸՐ – Վեբ ծրագրավորում
2012 – 2014թթ․ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Ֆակուլտետ – Հարկային վարչարարություն (մագիստրոս)
2013թ. AACC Հաշվապահական Կենտրոն - Հաշվապահական հաշվառում
2008 – 2012թթ․ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Ֆակուլտետ – Մաքսային գործ (բակալավր)
Քաղաքական գործունեություն
2015թ. մայիս «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ
2016թ․ հոկտեմբերից «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամ
Լեզուներ
Հայերեն, անգլերեն, ռուսերեն
Ամուսնացած չէ: