Frontex եվրոպական սահմանապահ ծառայության տնօրեն Ֆաբրիչե Լեջերին մտավախություններ ունի, որ կաճի այն փախստականների քանակը, որոնք Եվրոպա են մտնում նոր երթուղով՝ Մարոկկոյից Իսպանիա։ Այս մասին նա Welt am Sonntag-ին տված հարցազրույցում է հայտնել։
«Եթե ինձ հայտնեք, թե ինչն է ինձ այս պահին ամենից շատ մտահոգում, ես կպատասխանեմ՝ Իսպանիան»,- ասել է նա։
Միայն հունիսին Աֆրիկայի երկրներից փախստականների կողմից իսպանական սահմանի ապօրինի հատումները հասել են վեց հազարի։ Նրանց մոտ կեսը մարոկկացիներ էին, մնացածը՝ Արեւմտյան Աֆրիկայի երկներից։
«Եթե այդ ուղղությամբ թվերը շարունակեն նույնքան ինտենսիվ աճել, որքան վերջին ժամանակներս, այդ երթուղին առանցքային կդառնա»,- հավելել է Frontex-ի ղեկավարը։
Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2017-ին ավելի քան 22 հազար 400 փախստական է Իսպանիայի ափ դուրս եկել՝ եռակի շատ, քան 2016-ին։
Ֆաբրիչե Լեջերին հունիսի 28-29-ի գագաթաժողովին աջակցել է ԵՄ սահմաններից դուրս՝ մասնավորապես աֆրիկյան երկրներում Միջերկրական ծովից փրկված միգրանտների համար ճամբարներ բացելու ծրագրերը։ Դրանից հետո փախստականները այլեւս չեն ձգտի ամեն գնով Եվրոպա հասնել ու օգտվել ապօրինի փոխադրողների ծառայություններից։ «Եթե այդ հարցում ազատվենք ավտոմատիզմից, ապա մեզ կհաջողվի հաջողությամբ հաղթահարել քրեական բիզնես – մոդելը»,- նկատել է նա։
Մինչդեռ Եգիպտոսը, Ալբանիան, Մարոկկոն, Թունիսն ու Ալժիրը արդեն հայտնել են,որ հրաժարվում են աջակցել Բրյուսելին՝ նման ճամբարներ ստեղծելու հարցում։
11:55
11:41
11:38
10:45
10:22
10:02
19:45
18:27
18:08
16:26
16:09
10:47
10:39
10:18
10:02
16:44
16:35
16:12
15:32
15:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03