Նախագահի աշխատակազմի առաջարկած փոփոխություններն ոչ թե առնչություն ունեն Սահմանադրության հետ, այլ որոշ օրենքների:
Այս մասին այսօր «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն. ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորումի» ժամանակ ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին, թե մամուլում լուրեր են տարածվում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, ի՞նչ փոփոխություններ են դրանք:
Արմեն Սարգսյանն ասաց, որ Հանրապետության նախագահին կից կան իրավաբաններ, և որոշ օրենքներ փոփոխությունների կարիք ունեն:
«Ոչ թե Սահմանադրության մեջ, այլ կան օրենքներ, որտեղ փոփոխությունների կարիք կա: Օրինակ գրված է, որ նախագահը չի կարող հասարակական հիմունքներով երկուսից ավել խորհրդական ունենալ: Ինչո՞ւ 2, ոչ թե 12, եթե դա անվճար է, մանավանդ եթե ձեր նման երիտասարդներին նախագահը ցանկանում է հրավիրել իրենց խորհուրդը լսել, երկխոսել, իր խորհուրդները ձեզ հայտնել»,-ասաց Արմեն Սարգսյանը:
Նա ասաց, որ մի քանի իրավաբանների հետ իրենք առաջարկություններ են մշակել, բայց առաջարկությունները հիմնականում կապված չեն Սահմանադրության փոփոխության հետ, այլ կապված են այն օրենքների փոփոխության հետ, որտեղ փոքր փոփոխությունները հնարավորություն կտան ՀՀ նախագահի աշխատանքը և աշխատակազմի աշխատանքը դարձնել ավելի էֆեկտիվ. պարզ փոփոխություններ են:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե երբ իրեն հրավիրեցին առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու, այդ ժամանակ նման մտադրություն կա՞ր, Արմեն Սարգսյանն ասաց, որ դա հեշտ առաջարկ չէր, որովհետև ինքը վաղուց որոշած է եղել այլ կերպ աշխատել, 300-ից ավել ուսանողների է կրթել Քեմբրիջում, Հարվարդում և այլն, բայց կյանքում մի ճյուղից մի ճյուղն անցնելիս, Աստծո դերը մեծ է:
«1997-ին ես վարչապետ էի և մտածում էի, թե մի 15 տարի ինչպես եմ աշխատելու, երիտասարդ վարչապետ էի, բայց Աստված ասաց՝ ոչ, գնա հիվանդանոց և պայքարի առողջությանդ համար, որը հեշտ չէր: Հիմա նորից Աստծո գործերը կան, 7 տարվա մանդատ, բայց չտվեց 7 օր, և վարչապետը հրաժարական տվեց: Ամեն ինչ գծած չէ, գծած էր Խորհրդային միությունում, որը դուք չեք հիշի»,-ասաց Արմեն Սարգսյանը:
Հարցին, թե ինչպիսի Հայաստան էր տեսնում, երբ ընտրվեց ՀՀ նախագահ, և ինչպիսի Հայաստան է տեսնում հիմա, Արմեն Սարգսյանն ասաց. «Ճիշտ նույն Հայաստանն եմ տեսել, բայց ինչպես ասացի՝ այդ Հայաստանը մենք 7 տարվա մեջ կկառուցեինք, պարզվեց կառուցեցինք 7 օրում»:
19:35
19:31
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44