Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում այսօր մեկնարկեց պաշտպանական համակարգում գիտահետազոտական աշխատանքների կատարման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարված մրցույթի 1-ին` տրամաբանական թեստավորման փուլը:
Մրցույթին մասնակցում են 2018թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով. ֆիզիկա և ռադիոֆիզիկա, օպտոէլեկտրոնիկա և ռադիոէլեկտրոնիկա, նյութաբանություն և քիմիա, կառավարման համակարգեր և տեղեկատվական տեխնոլոգիաներ, ռոբոտիկա և ԱԹՍ, մեքենաշինություն և սարքաշինություն:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մրցույթն անցկացվելու է երեք փուլով. առաջին փուլում զորակոչիկները կհանձնեն տրամաբանական թեստ, երկրորդում՝ բանավոր մասնագիտական քննություն, երրորդը՝ հարցազրույցի փուլն է:
.jpg)
Փոխնախարարը հայտնեց, որ լուրջ մրցակցություն է լինելու: Ըստ նրա՝ մրցույթին մասնակցելու համար դիմել է 156 զորակոչիկ, սակայն նրանցից վերջնական փուլ կանցնեն 18-ը:
Զորակոչիկները ծառայության կանցնեն Ռազմական ավիացիոն ինստիտուտում, երկու տարվա ծառայության ընթացքում զինծառայողները ներգրավված կլինեն գիտահետազոտական աշխատանքներում, կցված կլինեն այն գիտահետազոտական ընկերություններին, որոնք պաշտպանության նախարարության հետ ունեն համապատասխան պայմանագրեր:
Դավիթ Փախչանյանը չբացառեց, որ լավագույները երկու տարվա ծառայությունից հետո կշարունակեն աշխատել ՊՆ-ում:
«Մինչ այս եղել են զինվորներ, որոնք ծառայության ընթացքում այնպիսի աշխատանքներ են կատարել, որ նույնիսկ 2000-3000 դոլար աշխատավարձով ստացող մասնագետը չէր կարողանա այդպիսի ախատանք կատարեր»,- ասաց փոխնախարարը:
Անդրադառնալով խոշոր զորամասերում «Թումո» կենտրոններ հիմնելու նախագծին, Դավիթ Փախչանյանն ասաց, որ այդ գաղափարն ուժի մեջ է:
«Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շատ կարևորում է, որ բանակից վերադառնալուց հետո զինծառայողների կրթական ցենզն ավելի բարձր լինի, քան մինչ բանակ գալն էր: Եւ «Թումո»-ի նման ծրագրերը զարգացնելու ենք: Այսինքն՝ այդ նախագիծն ուժի մեջ է»,- ընդգծեց փոխնախարարը:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01