ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 6-ին Քվեբեկում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստի աշխատանքներին: Ինչպես տեղեկացնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը, Արա Բաբլոյանն իր ելույթում անդրադարձել է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին:
«Ինչպես արդեն գիտեք, այս տարվա հոկտեմբերի 11-12-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը և երկու տարի կնախագահի այդ կազմակերպությունում:
Նման լայնամասշտաբ միջազգային միջոցառման կազմակերպումը մեր երկրում ևս մեկ անգամ հավաստում է մեր նվիրվածությունը Ֆրանկոֆոնիային և կօժանդակի մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի արժեքների տարածմանը՝ ի նպաստ համերաշխության, ժողովուրդների իրավահավասարության, երկխոսության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, մշակութային բազմազանության և այլ արժեքների ու սկզբունքների, որոնք մենք կիսում ենք ֆրանկոֆոն ընտանիքի այլ անդամների հետ»,-իր ելույթում նշել է Ա. Բաբլոյանը:
Շարունակելով ԱԺ նախագահն ընդգծեց, որ հանուն այս գագաթաժողովի հաջողության Հայաստանը կենտրոնացրել է իր բոլոր հնարավորությունները:
«Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողով՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում նախարարի գլխավորությամբ ստեղծվել է հատուկ կազմակերպչական հանձնախումբ: Այն արդեն իսկ գործում է՝ սերտորեն համագործակցելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության կողմից ստեղծված կազմակերպչական կոմիտեի հետ:\
Ինչ վերաբերում է գագաթաժողովի անցկացման ամսաթվերին. հաշվի առնելով միջազգային միջոցառումների օրացույցը` առաջարկում ենք Երևանի գագաթաժողովն անցկացնել 2018թ. հոկտեմբերի 11-12-ին, իսկ ՖՄԿ կանոնադրական մարմինների համար առաջարկում ենք հետևյալ օրերը՝ հոկտեմբերի 7-ը՝ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի, հոկտեմբերի 8-9-ը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նիստերի համար:
Որպես XVII-րդ գագաթաժողովի խորհրդանշան՝ ի շարունակություն Երևանի նախարարական համաժողովի, ընտրվել է նուռը, որը հայկական մշակույթում խորհրդանշական համարում ունի:
Առանձնահատուկ կարևորություն ենք տալիս գագաթաժողովի տեսանելիության ապահովմանը: Մենք ցանկանում ենք շարունակել Մադագասկարի գագաթաժողովի նախաձեռնությունը և խրախուսել երիտասարդների մասնակցությունը Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի կանոնադրական մարմինների նիստերին:
Ցանկանում ենք, որպեսզի բարձրաստիճան այս հանդիպումը դառնա համախմբման մեծ իրադարձություն մշակութային ծրագրերի միջոցով, որի հիշարժան միջոցառումներից մեկը կլինի հոկտեմբերի 11-ին նախատեսված ֆրանկոֆոն հեղինակավոր երգիչների մասնակցությամբ գալահամերգը. այն տեղի կունենա գագաթաժողովի առաջին օրվա ավարտին` պետական ճաշից առաջ:
Նախատեսում ենք կազմակերպել նաև «Ֆրանկոֆոնիայի ավան», ուր համապատասխան տաղավարներում իրենց ժողովուրդների մշակութային բազմազանությունը, արհեստներն ու արվեստն են ներկայացնելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրները:
Ինչ վերաբերում է գագաթաժողովի հիմնական կարգախոսին, առաջարկում ենք «Ապրել միասին» թեման: «Ապրել միասին` հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համոզված ենք, որ այն կարող է նպաստել մեր հասարակությունների միասնության առավել ամրապնդմանը:
Ակնկալում ենք նաև աշխատել Ֆրանկոֆոնիայի մի նոր հիմնարար փաստաթուղթ՝ «Ապրել միասին» պակտ ստեղծելու ուղղությամբ: Դրանում կարող են համապարփակ կերպով ամրագրվել «Ապրել միասին» հասկացության սկզբունքներն ու արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, համագործակցությունը, կրթությունը, թվային տնտեսությունը, միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, ինչպես նաև ահաբեկչությունը սնող արմատականացման ու բռնի ծայրահեղականության, այլատյացության, ատելություն սերմանող գաղափարախոսության, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարը: Այս առումով ցանկանում ենք, որպեսզի Ֆրանկոֆոնիայի երիտասարդական ցանցը միանա գործընթացին և իր նպաստը բերի այս փաստաթղթի կյանքի կոչմանը:
Գագաթաժողովի շրջանակում կարևոր միջոցառումների թվում մտադրություն ունենք կազմակերպել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորում: Մեր նպատակն է խրախուսել գործարարների միջև շփումները, Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարության հիման վրա քննարկումներ ծավալել զարգացման մարտահրավերների և հեռանկարների շուրջ:
Մեծապես կարևորում ենք ձեռնարկատերերի ինստիտուցիոնալ և մասնագիտական կապերի ամրապնդումն ու հույս ունենք, որ Երևանում հնարավոր կլինի հիմքեր ստեղծել ֆրանկոֆոն գործարարների ցանցի մեկնարկի համար:
Գագաթաժողովը հնարավորություն կտա անդրադառնալ տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին: Այլ կարևոր թեմաներ նույնպես նախատեսված են օրակարգում, ինչպիսիք են կայուն զարգացումը, մշակութային բազմազանությունը, երիտասարդության դերը, թվային ֆրանկոֆոնիան, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, կլիմայական փոփոխությունների դիմակայումը և այլն»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
10:22
10:02
19:45
18:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03